Skip to content

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշն այն է, թե որքան է ինքն անձամբ հարկ վճարում պետական և համայնքային բյուջե. Փաշինյան

Քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշն այն է, թե որքան է ինքն անձամբ հարկ վճարում պետական և համայնքային բյուջե. Փաշինյան

Կառավարությանը մեղադրել պետական կամ համայնքային բյուջեները լցնելու մեջ՝ նշանակում է լավ չպատկերացնել յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աղբյուրը և բանաձևը, Կառավարությանը մեղադրել բյուջեն լցնելու ուղղությամբ ջանք գործադրելու

Ուկրաինական ուժերը թիրախավորել են Բելգորոդի, Վորոնեժի, Մոսկվայի, Բրյանսկի և Օրյոլի շրջանները. ՌԴ ՊՆ

Ուկրաինական ուժերը թիրախավորել են Բելգորոդի, Վորոնեժի, Մոսկվայի, Բրյանսկի և Օրյոլի շրջանները. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը 100-ից ավելի անօդաչուներով թիրախավորել են Բելգորոդի, Վորոնեժի, Մոսկվայի, Բրյանսկի և Օրյոլի շրջանները: Կուրսկում ավելի քան 20 բնակելի

Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Օմանում ապրիլի 19-ին. Բաղաեի

Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Օմանում ապրիլի 19-ին. Բաղաեի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, պատասխանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլի անցկացման վայրի մասին IRNA գործակալության հարցին, հայտնել է, որ Մասկատն այս փուլում