Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Azerbaijani civil society representatives arrived in Armenia via delimitated land border
2026 թվականի փետրվարի 13–14-ը Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։
«Հայկական խորհուրդը» տեղեկացնում է, որ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարևոր գործնական քայլ է հանդիսանում երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։
Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ին վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կկենտրոնանան ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա։
Հայկական կողմի մասնակիցներ
1. Արեգ Քոչինյան – ազգային համակարգող, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ
2. Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
3. Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն
4. Նարեկ Մինասյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
5. Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
6. Ստեփան Գրիգորյան – «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ
7. Էդգար Վարդանյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
8. Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
9. Լուսինե Խառատյան – գրող, մշակութային մարդաբան
10. Նելլի Մինասյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ
11. Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Հայաստանի միջազգային անվտանգության և հարաբերությունների ինստիտուտի փորձագետ
12. Ռուբեն Բաբայան – Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
13. Էլեոնորա Սարգսյան – խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական ծրագրերի համակարգող
14. Նաիրա Մարտիկյան – խմբագիր, JAMnews-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն
15. Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն
16. Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, հաղորդավար
17. Արմեն Պետրոսյան – «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ
18. Ալեն Ամիրխանյան – Ամերիկյան համալսարանի «Յոկեբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն
19. Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող
20. Ժիրայր Հաբեթյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր
Ադրբեջանական կողմի մասնակիցներ
1. Ֆարհադ Մամեդով — Համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն
2. Ռուսիֆ Հուսեյնով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն
3. Քամալա Մամեդովա – 1news.az առցանց հրատարակության գլխավոր խմբագիր
4. Ռամիլ Իսկանդարլի – ազգային ՀԿ ֆորումի խորհրդի նախագահ
5. Ֆուադ Աբդուլլաև – Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար մասնագետ
6. Քոնուլ Բադալովա – Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցության վերլուծական կենտրոնի գիտաշխատող
7. Զաուր Շիրիև – Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայիկենտրոնի փորձագետ (Carnegie Russia and Eurasia Center)
8. Մուրադ Մուրադով – «Թոփչուբաշով» կենտրոնի փոխտնօրեն
9. Այթեն Գահրաման – Բաքվի միջազգային բազմամշակութայնությանկենտրոնի խորհրդատու
10. Ռաուֆ Ագամիրզաև – տրանսպորտի փորձագետ, թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ
11. Գյուլբենիզ Գանբարովա – «Գյուղական համայնքների կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ
12. Նազրին Ալիևա – «Մարդու իրավունքների աջակցության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ
13. Էլդար Համզալի – հետազոտող, անկախ փորձագետ
14. Սանան Ռզաև – CBC հեռուստաալիքի խմբագիր և առաջատար քաղաքական մեկնաբան
15. Գյուլշան Ախունդովա – «Կին, զարգացում, ապագա» ՀԿ նախագահ
16. Էմին Ալիև – TREND միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
17. Օրխան Բաբաև – Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի աշխատակից
18. Իլյաս Հուսեյնով – Սոցիալական հետազոտությունների կենտրոնի բաժնի պետ
19. Ֆուադ Ագամալիև – CBC հեռուստաալիքի ինժեներատեխնիկական բաժնի պետ

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

משרד החוץ הישראלי יגיש החלטה על הכרה רשמית ברצח העם הארמני

Իսրայելի ԱԳՆ-ն բանաձև կներկայացնի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը երկրի կառավարությանն է ներկայացնելու Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ բանաձև։ Երկրի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի

PACE מאמצת החלטה המביעה דאגה רצינית לגבי דיכוי מערכתי של התנגדות באזרבייג’ן

ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 24-ին նոր բանաձև է ընդունել՝ լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում այլախոհության համակարգային ճնշման կապակցությամբ, ընդգծել երկրի ցածր վարկանիշը Մամուլի ազատության ինդեքսում

חוזה אזרחי לבחירת מועמד יו”ר האסיפה הלאומית שלה היום, סגני ראש הממשלה והשרים יישארו ללא שינוי בממשלה החדשה

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին կընտրի այսօր. նոր Կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի

ԱԺ նախագահի ընտրության հետ կապված՝ իմ մոտեցումները չեմ հայտնի, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում ենք կայացնելու: Առաջադրված թեկնածուներից փակ,