Skip to content

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը

האסיפה הלאומית אימצה טיוטת חוק על השקת תהליך הצטרפותה של ארמניה לאיחוד האירופי בקריאה השנייה ובמלאה

Ազգային Ժողովը 64 կողմ, 7 դեմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։

Հիշեցնենք՝ առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխություններ էին կատարվել օրենքի նախագծում. նախաբանից դուրս էր եկել առաջին հատվածը՝ «ՀՀ-ն, արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը, …» նախադասությունը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել էր՝ Կառավարությունն առաջարկել էր ընդհանրապես օրենքն ընդունել առանց նախաբանի:

Նախագծի տեքստի երկրորդ հատվածը ևս խմբագրվել է և վերաշարադրվել այսպես. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը»:

Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը տեղեկացրել էր՝ ՀՀ Սահմանադրության ընձեռած հնարավորության իրականացմամբ «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությամբ էր ներկայացվել օրենքի նախագիծը:

Սահմանված ժամկետում նախաձեռնությունը հավաքել էր 60 հազար ստորագրություն:

«Օրենքի կարգի պահպանմամբ Հայաստանի 1000-ից ավելի համայնքներից ընդամենը 44-ում օրենքով նախատեսված ժամկետի կեսում հավաքվել է օրենքով սահմանված նվազագույն ստորագրությունների կրկնապատիկը: Նաև հասարակական հարցումները վկայում են այն մասին, որ ՀՀ ժողովուրդը հակված է, որպեսզի ՀՀ-ն անդամակցի ԵՄ-ին»,- տեղեկացրել էր Զեյնալյանը:

Փետրվարի 12-ի խորհրդարանի նիստում նախագիծն ընդունվել էր առաջին ընթերցմամբ:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Սևանում օդերևութաբանական գերժամանակակից կայան բացվեց. ներկա էր Գերմանիայի նախագահը

Սևանում օդերևութաբանական գերժամանակակից կայան բացվեց. ներկա էր Գերմանիայի նախագահը

Եվրամիության, Գերմանիայի գիտական ինստիտուտների և Հայաստանի սերտ գործակցության շնորհիվ առաջին անգամ Սևանի ափամերձ հատվածում տեղադրվել է Օդերևութաբանական գերժամանակակակից կայան: Բացմանը ներկա է եղել նաև Գերմանիայի

Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ին Հայաստան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում

Երեք հիմնական առաջնահերթություն՝ իրականացված 101 միջոցառում. քննարկում վարչապետի գլխավորությամբ

Երեք հիմնական առաջնահերթություն՝ իրականացված 101 միջոցառում. քննարկում վարչապետի գլխավորությամբ

Կրճատվել է նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերի թիվը, 300 դպրոց ծրագրով շահագործման է հանձնվել 44 դպրոց, կամավոր ատեստավորման համակարգի շահառու է ուսուցիչների 20 տոկոսը, թվերը ներկայացրել