ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և խորհրդարանական մակարդակում հարաբերությունների խորացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ: Քննարկումների առանցքում են եղել ինչպես Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային զարգացումները:

Ալեն Սիմոնյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:
ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է նաև ԵՄ անդամ երկրների դեսպաններին հետաքրքրող հարցերին:


