Ակնկալում ենք, որ բոլոր նախագահները կմասնակցեն.

We expect all presidents to participate: Parliament Speaker on Aliyev’s participation in European Summit to be held in Armenia

Ակնկալում ենք՝ բոլոր նախագահները կմասնակցեն. ԱԺ նախագահը՝ ՀՀ-ում կայանալիք Եվրոպական գագաթնաժողովին Ալիևի մասնակցության մասին

Մենք ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք մասնակցել են մշտապես, հնարավորություն կգտնեն ՀՀ այցելել այդ կարևորագույն միջոցառման ժամանակ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը, թե Ադրբեջանի նախագահը չի մասնակցելու Հայաստանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի  8-րդ գագաթնաժողովին:

«Մենք ակնկալում ենք բոլոր նախագահների մասնակցությունը: Դուք առանձնացնում եք Ադրբեջանի, Թուրքիայի՝ մեր անմիջական հարևանների մասնակցությունը: Կարծում եմ, որ նաև տեղին չէ առանձնացնել մեր հարևանների մասով, որովհետև նրանք մեր հարևաններն են. ով-ով մասնակցի, մեր հարևանները պետք է մասնակցեն: Մենք ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք մասնակցել են մշտապես, հնարավորություն կգտնեն ՀՀ այցելել այդ կարևորագույն միջոցառման ժամանակ: Չեմ կարծում, որ պետք է տեսնել այդտեղ այլ տրամաբանություն, որովհետև ակնհայտ է, որ նման բան լինելու պարագայում Ադրբեջանի նախագահը կա՛մ կասեր, կա՛մ պաշտոնական որևիցե բան կլիներ»,- ասաց նա:

Անդրադառնալով առհասարակ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների փոխայցելությունների թեմային՝ Ալեն Սիմոնյանը նշեց. «Պատրա՛ստ եղեք, հարգելի՛ լրագրողներ, հարգելի՛ ժողովուրդ, ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակություններն այցելելու են Ադրբեջան:

Իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես՝ մեր գերիների, պահվող անձանց մասին հարցը, որը մեծագույն պրոբլեմ է, բայց, այնուամենայնիվ, շփումները շարունակվելու են, և մենք այդ շփումները խորացնելու ենք: Երբ ասում եմ՝ մենք, ես նկատի ունեմ, որ դա նաև, իմ ընկալմամբ, վերջին շփումների հետևանքով իմ ընկալումն է, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այցին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ այնուամենայնիվ չի համարում, որ սա վերջնական պատասխան է. «Մենք ակնկալում ենք, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նախագահները միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցելու են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կլինեն: Մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրենց համար այստեղ հանգիստ լինի»:

Դիտարկմանը, թե հնարավոր է Հայաստան չգալու տեղեկությունը կապված է անվտանգության խնդրի հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նման հարց պետք է լինի, մեր պաշտոնյաները նույնպես այցելել են Ադրբեջան, և էլի պաշտոնյաներ կան, որոնք Հայաստան են այցելել: Վերջերս պատգամավորներ եկան ՀՀ: Այնուամենայնիվ, այդ սառույցը պետք է կոտրել, այդ սառույցը կոտրվում է, և միջպառլամենտական մակարդակով մենք հանձնառու ենք այդ խնդիրը շատ ավելի արագ լուծել»:

Հիշեցնենք՝ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը 2026 թ. մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստանում։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ruben Rubinyan meets with Speaker of Verkhovna Rada of Ukraine Ruslan Stefanchuk

Ռուբեն Ռուբինյանը և Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հարցեր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան

Peace and biodiversity are of great importance in domestic and transboundary contexts: Prime Minister at discussion held on sidelines of Leaders Summit

Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն ներքին և անդրսահմանային իմաստներով․ վարչապետը՝ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում անցկացվող կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության,անվտանգության և կայուն զարգացման» խորագրով քննարկմանը։ Վարչապետը

Ararat Mirzoyan and Khaled El-Enany discussed issues of cooperation between Armenia and UNESCO

Արարատ Միրզոյանը և Խալեդ էլ Էնանին քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր

Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ էլ Էնանիի հետ։