Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ.

אנו מצפים מהצדדים לגלות אכפתיות שווה כלפי השלום: סונה גזאריאן על דבריו של חאג’יב

Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

Այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանին՝ խնդրելով մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունները, որը Գանձասարը հայտարարել էր աղվանական: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու Հայաստանից պաշտոնական դիրքորոշում չի հնչել դրա վերաբերյալ:

Ղազարյանը հիշեցրեց՝ հարցին արդեն արձագանքել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ես սատարում եմ այն պնդումը, որ նման հայտարարությունները, որոնք մեջբերեցիք, չեն նպաստում խաղաղության ուժեղացմանը: Խաղաղությունը կա, բայց այն խնամքի կարիք ունի, և նման հայտարարությունները այդ գործընթացին ոչ միայն չեն օգնում, այլև անհիմն են»,- հայտարարեց պատգամավորը:

Հարցին՝ ինչ է ակնկալում հայկական կողմը, Ղազարյանը ընդգծեց. «Մենք ակնկալում ենք նաև, որ երկու կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ, հատկապես նկատելով՝ որքան է փոխվել Ադրբեջանի խոսույթը այդ իմաստով»:

Սոնա Ղազարյանը հույս հայտնեց՝ Մատենադարանը այդ հարցի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ:

Լրագրողների ճշտող հարցին՝ ինչու հայկական կողմը անհատներից բացի չի դատապարտում ինստիտուտների մակարդակով՝ ԱԺ, ԱԽ և այլն, պատգամավորը նշեց՝ Ռուբինյանը հայտարարությանն արձագանքել է որպես ԱԺ նախագահ:

«Այս հայտարարությունն արձանագրեք որպես Ազգային ժողովի արձագանք: Որպես քաղաքացի՝ ես հասկանում եմ ձեր անհանգստությունը, զգացումները: Վստահեցնում եմ՝ այդ զգացումները բոլորս էլ ունենք, բայց մենք, որպես խորհրդարան, պետք է նկատենք այն առաջընթացը, որ առկա է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում:

Մենք ունեցել ենք կոնֆլիկտ, ոչ ոք դա չի հերքում, մենք ունեցել ենք ծանր պատմություն, բայց եկեք նկատենք, որ ՀՀ-ն և Ադրբեջանը կարևորագույն հարցերի շուրջ եկել են համաձայնության և դրանք ամրագրել երկու կարևորագույն փաստաթղթերով: Դա Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն է, որտեղ հիմքը Ալմա Աթայի հռչակագիրն է, որը, կարծում եմ, կարևոր ձեռքբերում  է և արժե դրա մասին խոսել, և խաղաղության պայմանագիրը՝ նախաստորագրված, որտեղ նաև կա անդրադարձ այսօրինակ հարցերին:

Ես կարծում եմ՝ կարևոր է նաև նկատել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կառուցել են այնպիսի հարաբերություններ, որտեղ նման հարցերի քննարկումը թողնված է դիվանագետների վրա և ոչ զինվորների, և ես կարծում եմ՝ սա նույնպես կարևոր ձեռքբերում է»,- հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավորը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը բարդ պատմությունից հետո բավարար ջանքեր են ներդրել՝ կառուցելու այնպիսի միջավայր, որտեղ խաղաղությունը առկա է և կարիք ունի ինստիտուցիոնալացման, որի ուղղությամբ անհոգնել աշխատում է Հայաստանը և նման վարք է ակնկալում նաև Ադրբեջանից:

«Մենք կարող ենք նկատել նման հայտարարությունները, բայց դրան զուգահեռ առաջարկում եմ նկատել նաև առաջընթացը և խնամքով վերաբերվել խաղաղությանը»,- ընդգծեց Սոնա Ղազարյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահը խորհրդարանի նիստերի դահլիճում հայտարարել էր՝ մեր նոր ձեռք բերած խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի:

«Շատ կարևոր է զգայունություն ձեռք բերել տարբեր հարցերի վերաբերյալ: Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են: Բայց, մյուս կողմից, լավ է այն փաստը, որ մենք հիմա խաղաղության պայմաններում ենք, և մեր անհամաձայնությունները կամ վեճերը նման հարցերի վերաբերյալ են, այլ ոչ թե արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով»,- ասել էր Ռուբեն Ռուբինյանը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

עלינו להמשיך בדרך זו — דרך של סולידריות, אמונה, אחדות ואופטימיות: ראש הממשלה השתתף בארוחת הבוקר השנייה

Մենք պետք է շարունակենք այս ճանապարհը՝ որպես համերաշխության, հավատքի, միասնության և լավատեսության ճանապարհ. վարչապետը մասնակցել է Աղոթքի երկրորդ նախաճաշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Աղոթքի երկրորդ նախաճաշին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից և արտերկրից բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր

משרד התובע הכללי של איחוד האמירויות סיווג את אירוע הטיסה של פלידובאי כניסיון פיגוע טרור

ԱՄԷ-ի գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ

Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai

קבלת פנים רשמית לציון יום השנה ה-35 לעצמאותה של הרפובליקה של ארמניה

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Caltech) կազմակերպել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի