ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում ապահովել հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 87 անդամ համատեղ հայտարարությամբ դիմել է ԱՄՆ պետքարտուղարին՝ կոչ անելով ապահովել բռնի տեղահանված հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ առանց բռնության և հալածանքների վախի:

«Այդ քայլը համապատասխանում է միջազգային իրավունքին և կնպաստի տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղությանը», — ասված է փաստաթղթում։

Կոնգրեսականները մտահոգություն են հայտնել, որ Ադրբեջանը համակարգված ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, պաշտոնյաները շեշտել են այն պահպանելու կարևորությունը: Նաև ընդգծվել է հայ գերիների և պահվող անձանց ազատ արձակման անհրաժեշտությունը։

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ניקול פשיניאן מקבל הודעות ברכה משותפים בינלאומיים ביום הולדתו

Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

האיחוד האירופי מאשים את רוסיה בניסיון להשפיע על הבחירות בארמניה

ԵՄ-ն Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի ընտրութան վրա ազդելու փորձի համար

«Ակնհայտ է, որ ժամանակի ընտրությունը պատահական չէ։ Ռուսաստանը ձգտում է վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել խորհրդարանի ընտրության արդյունքի վրա: Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական կայունությանը,

ניקול פאשיניאן ולדימיר פוטין מנהלים שיחת טלפון

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ հղել։