ԱՄՆ-ն կանգնած է Հայաստանի կողքին. Մարկո Ռուբիո

ארה”ב עומדת לצד ארמניה: מרקו רוביו

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 34-րդ տարեդարձի կապակցությամբ, որում նշված է.

«ԱՄՆ-ի անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։

ԱՄՆ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ որպես մեր կարևոր գործընկեր, և առաջ ենք տանում խաղաղության, բարեկեցության և կայունության ընդհանուր նպատակները Հարավային Կովկասում։ Մեր ամուր հարաբերությունները հիմնված են մշակութային խոր կապերի, ընդհանուր արժեքների և տարածաշրջանային անվտանգության ու տնտեսական զարգացման փոխադարձ ձգտման վրա։

Նախագահ Թրամփի նախաձեռնած պատմական գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 145 միլիոն դոլարի աջակցությունը՝ «Միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին» (TRIPP) կյանքի կոչելու համար, ընդգծում են մեր երկրի անսասան հանձնառությունը Հայաստանի նկատմամբ։ Դրանք նաև վկայում են մեր համատեղ ջանքերի մասին՝ խթանելու տարածաշրջանային կապերը, տնտեսական ներդրումները և անվտանգային համագործակցությունը։ Մենք գոհունակությամբ աջակցում ենք Հայաստանի քայլերին՝ ուժեղացնելու էներգետիկ անվտանգությունը, ընդլայնելու առևտուրը և ամրապնդելու սահմանային անվտանգությունը՝ միաժամանակ վերահաստատելով մեր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Ռազմավարական գործընկերությունը և երկկողմ փոխըմբռնման հուշագրերը, որոնք ստորագրվել են նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի կողմից, հանդիսանում են մեր համատեղ նպատակների առաջմղման հիմնասյուները։

Քանի դեռ Հայաստանը շարունակում է կերտել իր ապագան՝ որպես խաղաղության և զարգացման խաչմերուկ, ԱՄՆ-ն վերահաստատում է իր հավատարմությունը ավելի կապակցված, կայուն և բարեկեցիկ տարածաշրջանի ստեղծմանը»։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ