ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի հետ բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման

ארה”ב ואיראן יבקשו ירידה בהסלמה בשיחות הגרעין בעומאן

Ուրբաթ՝ փետրվարի 6-ին, Օմանում տեղի կունենան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի մասնակցությամբ: Օրակարգում է լինելու Իրանի միջուկային ծրագիրը:

Թրամփի վարչակազմը համաձայնել է Իրանի խնդրանքին՝ բանակցությունները Թուրքիայից Օման տեղափոխելու վերաբերյալ։ Թեհրանը խնդրել է փոխել ոչ միայն բանակցությունների վայրը, այլև՝ ձևաչափը։ Իրանը կողմ է ԱՄՆ-ի հետ երկկողմ հանդիպումներին՝ առանց մի քանի մուսուլմանական երկրի մասնակցության։

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտարարել էր, որ Իրանի նախագահի հանձնարարականներին համապատասխան՝ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են։

Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում, և առաջիկայում դրանք կշարունակվեն: ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ռազմական սցենարից հնարավոր կլինի խուսափել։ Սպիտակ տան խոսնակն էլ հայտարարել է, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը խոցել են իրանական անօդաչու թռչող սարք, որը մոտեցել է Արաբական ծովում ամերիկյան ավիակրին և ագրեսիվ գործողություններ է կատարել: Քերոլայն Լևիթը նաև ընդգծել է, որ այդ միջադեպը չի խանգարի բանակցային գործընթացին:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ישראל רוצה להפריד בין נושא לבנון לשיחות בין ארה”ב לאיראן: CNN

Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN

Իսրայելի իշխանություններն ուսումնասիրում են Լիբանանի հարավից որոշ թվով զինվորականների դուրսբերման տարբերակը՝ Բեյրութի հետ բանակցությունների ընթացքում իրավիճակը բարելավելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական իրազեկ աղբյուրին: Նրա խոսքով՝ Իսրայելում մտածում են

חצי האי קרים אוסר מכירת דלק לכולם פרט לרשויות

Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց

Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվել է վառելիքի տրամադրումը ֆիզիկական և իրավաբանական անձանց ինչպես կանխիկ և անկանխիկ, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության

אצווה נוספת של חיטה שנשלחה מרוסיה לארמניה דרך אזרבייג’ן וגרוזיה

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 490 տոննա քաշով ցորենի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ ավելի վաղ այդ երթուղով մատակարարվել է ավելի քան