Ապրիլի 23 և 24 – Իսրայելում տեղի ունեցան բողոքի ակցիաներ և ոգեկոչման արարողություններ

Հինգշաբթի, 23 ապրիլի 2026-ին, երեկոյան ժամը 17:00-ին, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով, Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարում կատարվեց «Եկեսցէի» և «Հսկման» արարողություն՝ աղոթական մթնոլորտում, ի հիշատակ մեր սուրբ նահատակների։
Ժամը 18:15-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված երթ, որին մեծ թվով մասնակցեցին թե՛ հայեր և թե՛ օտարներ՝ իրենց ձեռքերում պահելով պաստառներ և դրոշներ, վառ պահելով մեր անմեղ զոհերի հիշատակը և վերահաստատելով պատմական արդարության պահանջը։
Երթի ավարտին, Հայոց ցեղասպանության հուշարձանի առջև տեղի ունեցավ մոմավառություն, որտեղ ներկաները խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն նահատակների հիշատակը՝ վերահաստատելով հավատարմությունը ազգային հիշողությանը, արդարությանն ու պահանջատիրության սրբազան ուղուն։

Լուսանկարները՝ Baskind Alon -ի եւ Shmulik Cohn -ի

2026 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Երուսաղեմում անցկացվել են ոգեկոչման արարողություններ։
Առավոտյան ժամը 8-ին Սուրբ Հակոբյանց մայր տաճարում մատուցվել է առավոտյան ժամերգություն։ Այնուհետև, Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան, Երուսաղեմի հայոց պատրիարքի նախագահությամբ, Ավագ սեղանի վրա մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ, որի ընթացքում քարոզ է ասել հոգեշնորհ Տ. Վազգեն վարդապետ Ալեքյանը։
Պատարագի ավարտից հետո հոգևորականները և ժառանգավոր սաները, լուսարարապետ սրբազանի գլխավորությամբ, թափորով և շարականների երգեցողությամբ ուղղվել են դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան, որտեղ կատարվել է սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
Այնուհետև ելույթներով հանդես են եկել Երուսաղեմի միացյալ հանձնախմբի ներկայացուցիչ Տիար Արամ Խաչատուրյանը՝ հայերենով, և Սուրբ աթոռի դիվանապետ հոգեշնորհ Տ. Աղան վարդապետ Գոգչյանը՝ անգլերենով։
Ապա տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն։ Սուրբ աթոռի անունից ծաղկեպսակ է զետեղել լուսարարապետ՝ գերաշնորհ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիպյանը։ Այնուհետև ծաղկեպսակներ են զետեղել Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիար Արման Հակոբյանը, Երուսաղեմի միացյալ հանձնախմբի ներկայացուցիչ Տիար Արամ Խաչատուրյանը, Երուսաղեմի բարեսիրական միության ներկայացուցիչ Տիար Սթիվ Ջամբազյանը, ՌԱԿ-ի ներկայացուցիչ Տիար Վիգեն Լեփեջյանը, ՀՅԴ-ի ներկայացուցիչ Տիար Հակոբ Սևանը, ՀԵՄ-ի ներկայացուցիչ Տիար Սարգիս Ջռնազյանը, ՀՄԸՄ-ի ներկայացուցիչ Տիար Վազգեն Տեմիրճյանը, ՀՕՄ-ի ներկայացուցիչ Տիկին Նոյեմի Նալպանտյանը, ինչպես նաև Ջինիշյան հիմնարկության ներկայացուցիչ Տիար Գևորգ Նալպանտյանը։

Լուսանկարները՝ Ներսեհ վարդապետ Ալոյանի

Նույն օրը ցույց տեղի ունեցավ նաև Թել-Ավիվում թուրքական դեսպանատան դիմաց, որը փոխել էր հասցեն:

Լուսանկարը՝ Աշոտ Մարտիրոսյանի ֆեսյբուքյան էջից

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հուշ երեկո է անցկացվել Հայֆայի Հայոց ցեղասպանության հրապարակում։
Հայֆայի քաղաքապետ Յոնա Յահավը իր ելույթում ընդգծել է քաղաքի դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման կարևորությունը՝ նշելով, որ դա կարող է խթանել ճանաչողությունն ու դատապարտումը հրեական հասարակության լայն շրջանակներում։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայֆայի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և քաղաքի կենտրոնական փողոցում գտնվող թիվ 5310 հրապարակը պաշտոնապես անվանել «Հայոց ցեղասպանության հրապարակ»։

Հայֆայի և հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի ելույթը

https://www.facebook.com/share/v/1KW1Tior2b/

.

Պետախ Տիկվայի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում այսօր տեղի ունեցավ հուշ-երեկո նվիրված Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների 111 – ամյակին։ Միջոցառմանը մասնակցում էին Պետախ Տիկվայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն, Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Պարոն Արման Հակոբյանը տիկնոջ հետ, երկրի կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Սուրեն քահանա Ղազարյանը։
Պարոն Հակոբյանն ներկայացրեց ՀՀ արտգործնախարարության այսօրվա հայտարարությունն, երկրի կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Սուրեն քահանա Ղազարյանը բացի իր ելույթից ու օրվա խորհուրդը կարևորելուց, Սրբադասման եկեղեցական արարողակարգ անցկացրեց անմեղ զոհերի հիշատակին։
Տեղի ունեցավ պսակների տեղադրման և ծաղիկների խոնարհման արարողություն ու խնկարկություն։

Աղբյուրներ՝ 

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության պաշտոնական ֆեյսբուքյան էջ

Հայֆայի և հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի ֆեյսբուքյան էջ

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

חברי הפרלמנט של ארמניה שמרו דקת דומייה לכבוד זכר קורבנות המתקפה שפתחה אזרבייג’ן נגד ארמניה בספטמבר 2022

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը

Մեկնարկել է իններորդ գումարման ՀՀ ԱԺ երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: Նիստի սկզբում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը, դիմելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, հիշեցրեց՝ 4

ראש הממשלה  בירך את הקהילה היהודית בארמניה

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով: Ուղերձում ասված է.   «Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն

ארארט מירזויאן דנה בסיכויים לפיתוח שיתוף פעולה בפורמטים דו-צדדיים ורב-צדדיים עם שגריר פקיסטן בארמניה

Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին