Առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում

In the near future we expect major developments, primarily related to the launch of the TRIPP project: Pashinyan

Առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որոնք կապված են առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ. Փաշինյան

Մենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ ենք մտնում, ու դա կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ, և մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որոնք կապված են առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որն էական է նրանով, որ այն Հայաստանի Հանրապետությունն ի վերջո ամբողջական դուրս է բերել շրջափակման վիճակից: Այդ մասին Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ և իրականացվում են, բայց ուզում եմ նաև ասել, որ քաղաքական հստակ հանձնառությունն այն է, որ նաև հնարավոր է երկաթուղով արտահանում իրականացնել, իհարկե, Վրաստանի տարածքով, մինչև մենք Ադրբեջանի հետ TRIPP նախագծի շրջանակներում առաջին հերթին երկաթուղին կբացենք, և սա շատ կարևոր է:

Ուզում եմ ասել, որ քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու, այսինքն՝ դա և՛ ներմուծման, և՛ արտահանման հուսալի ուղի է: Բայց ես ինչքան հասկանում եմ, մենք դեռ արտահանման համար առանձնապես երկաթուղին չենք օգտագործում, որովհետև պարզ է, որ 30 տարվա լոգիստիկ շղթաներ են աշխատել, իրենց վերափոխելու համար նախ պետք է վստահություն, մարդիկ պիտի հասկանան, [այն], ինչ ասվում է, ինչքանով է տևական, հուսալի, և երկրորդն էլ՝ լոգիստիկ շղթաները պետք է փոխվեն, որովհետև ուրիշ բան է, որ բեռնատարի տրամաբանությամբ ենք մտածում, ուրիշ բան է, երբ վագոնի տրամաբանությամբ ենք մտածում»,- ասաց նա:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

משרד החוץ הישראלי יגיש החלטה על הכרה רשמית ברצח העם הארמני

Իսրայելի ԱԳՆ-ն բանաձև կներկայացնի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը երկրի կառավարությանն է ներկայացնելու Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ բանաձև։ Երկրի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի

PACE מאמצת החלטה המביעה דאגה רצינית לגבי דיכוי מערכתי של התנגדות באזרבייג’ן

ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 24-ին նոր բանաձև է ընդունել՝ լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում այլախոհության համակարգային ճնշման կապակցությամբ, ընդգծել երկրի ցածր վարկանիշը Մամուլի ազատության ինդեքսում

חוזה אזרחי לבחירת מועמד יו”ר האסיפה הלאומית שלה היום, סגני ראש הממשלה והשרים יישארו ללא שינוי בממשלה החדשה

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին կընտրի այսօր. նոր Կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի

ԱԺ նախագահի ընտրության հետ կապված՝ իմ մոտեցումները չեմ հայտնի, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում ենք կայացնելու: Առաջադրված թեկնածուներից փակ,