Ավազի՝ չափից ավելի օգտագործումը գուցե արդեն բացառենք, քանի որ հաջորդ խնդիրն այդ ավազի մաքրումն է․ Ավինյան

Ավազի՝ չափից ավելի օգտագործումը գուցե արդեն բացառենք, քանի որ հաջորդ խնդիրն այդ ավազի մաքրումն է․ Ավինյան


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքել է մայրաքաղաքում առատ տեղումներին պատրաստ լինելու մասին զեկույցին:

«Ձյան տեղումների մասին խոսել ենք բազմիցս․ խցանումների երևի 80 տոկոսը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաներով ԱՊՊԱ-ների հետևանքով: ԱՊՊԱ-ներն առաջանում էին հիմնականում ամառային անվադողերով դուրս եկած ավտոմեքենաների մոտ, չնայած այլևս տեղ չէր մնացել, որտեղով որ հայտարարություն չէր տարածվել, որ Երևանում առատ տեղումներ են սպասվում: Մյուս խնդիրը ԱՊՊԱ համակարգի տրամաբանությունն է, որ՝ եկեք իրար թեթև քսելու պատճառով ժամերով սպասենք և ստեղծենք կիլոմետրանոց հերթեր։ Մարդիկ մեղավոր չեն։ Այո, գուցե մեղավոր են, որ ամառային անվադողերով են դուրս եկել փողոց, այդ հանգամանքը եթե հաշվի առնվի, հարց պետք է առաջանա՝ արդյոք պետք է փոխհատուցվեն մեքենաները, թե ոչ, բայց այդ համակարգը Երևանի համար աղետ է․ իրար թեթև քսված ավտոմեքենաները ժամերով երթևեկությունը կանգնեցնում են»,- ասաց նա։

Ավինյանի խոսքով՝ դա խնդիր է ստեղծել նաև քաղաքապետարանի տեխնիկայի համար, որն այդ կարևոր ժամերին պետք է հասներ համապատասխան վայրեր՝ աղ ու ավազ ցանելու։ Քաղաքապետը տեղեկացրեց, որ տեղումների հաջորդ օրը կենտրոնական բոլոր փողոցները մաքրված էին։

«Այնուամենայնիվ, անկախ նրանից՝ համատիրությունների հետ ինչ գործընթաց է տեղի ունեցել, նախ պետք է հասկանալ՝ եթե աղ ու ավազ տրամադրել ենք, ի՞նչ են արել․ բակերը որ տեսնում ենք, այդ տպավորությունը չի թողնում»,- ասաց նա։

Ավինյանը հորդորեց նաև ավազի՝ չափից ավելի օգտագործումն էլ բացառել. «Ոչինչ, թող միայն աղով լինի, որտեղ հնարավոր է, միայն աղով լուծենք, որովհետև հաջորդ խնդիրը այդ ավազի մաքրումն է»:

Քաղաքապետը նաև վարչական շրջանների ղեկավարներին հորդորեց հանդիպել համատիրությունների ղեկավարների հետ, և եթե հավելյալ ռեսուրսի խնդիր լինի, աղը տրամադրել։

 



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մակրոնը ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

Մակրոնը ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի ժամանել է Սպիտակ տուն՝ բանակցություններ վարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ենթադրվում է, որ դրանք վերաբերելու են Ուկրաինայում պատերազմի դադարեցման

Հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած 2486 քաղաքացի ետ է ստացել 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած 2486 քաղաքացի ետ է ստացել 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 2486 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 861 քաղաքացի) ետ է ստացել 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ

Միրզոյանը շնորհավորել է Ցահքնային՝ Էստոնիայի անկախության օրվա առթիվ

Միրզոյանը շնորհավորել է Ցահքնային՝ Էստոնիայի անկախության օրվա առթիվ

Հայաստանի ԱԳ  նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի իր գործընկերոջը՝ հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: «Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ լավ գործընկեր Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի անկախության