Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Araghchi and Kallas discuss regional situation

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության գլխավոր դիվանագետ Կայա Կալասի հետ: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

«Խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումը լիովին անօրինական է և արգելված է միջազգային իրավունքով, և միջազգային հանրությունը պարտավոր է պատասխանատվության ենթարկել սիոնիստական ռեժիմին օրենքի այս վտանգավոր և աննախադեպ խախտման համար», — իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Արաղչին նաև քննադատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի՝ օրերս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընդունված բանաձևը:

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը խորը ափսոսանք և մտահոգություն հայտնել  տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ և ընդգծել ԵՄ-ի պատրաստակամությունը աջակցելու դիվանագիտական ջանքերին՝ տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղության ու անվտանգության վերականգնմանը նպաստելու համար

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

סוריה וישראל מקיימות שיחות ברמה גבוהה

Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը: Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ

ניקול פאשיניאן בירך את נשיא קזחסטן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը

רובן רוביניאן קיבל את פני שגריר הפדרציה הרוסית ברפובליקה של ארמניה

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: