Արդյունավետ քննարկում ունեցա Ֆինլանդիայի նախագահի հետ. Փաշինյան

Արդյունավետ քննարկում ունեցա Ֆինլանդիայի նախագահի հետ. Փաշինյան


Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:
 
«Արդյունավետ քննարկում ունեցա Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր Ֆեյսբուքի իր էջում:
 

Վարչապետի աշխատակազմի մամլո հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով բազմակողմ կապերի խորացման կարևորությունը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև մեր երկրում ԵՄ օժանդակությամբ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին։

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա շրջանակում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքները։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նշել է, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ։

 

 



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Prime Minister arrives in Georgia on a working visit

Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: Մարտի 4-ին տեղի է

Armenia, Omani Foreign Ministers discuss situation in Middle East

Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներն ընդգծել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը խաղաղ միջոցներով հանգուցալուծելու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում