Գերմանիան շարունակելու է աջակցել խաղաղության գործընթացին. Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Գերմանիան շարունակելու է աջակցել խաղաղության գործընթացին. Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Տեղի է ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հանդպումը Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթի հետ։ Զրույցի հիմնական թեման Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրն էր։ Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:
Արմին Լաշեթը մասնավորապես նշել է. «Լավ է, որ երկու երկրներն ընտրել են խաղաղության և հարաբերությունների կարգավորման ուղին։ Խաղաղության համաձայնագրով ավարտվում է գրեթե քառասուն տարի տևած հակամարտությունը, որը սկսվել է Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ։ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները այս քայլով օգտագործել են հնարավորությունը՝ ավարտելու տարածաշրջանում մարդկանց տառապանքն ու հույս ներշնչելու ավելի լավ ապագայի համար։ Համաձայնագիրը նպաստում է նաև կայունացնել ամբողջ Կովկասյան տարածաշրջանը և նոր ուղիներ է բացում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Գերմանիան շարունակելու է աջակցել խաղաղության և հաշտեցման գործընթացին երկու կողմերում»։
ՀՀ դեսպանը, իր հերթին, նշել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները շահեկան են թե՛ տարածաշրջանի երկրների և թե՛ Եվրոպական միության համար: «Փոխվել են խաղի կանոնները, հակամարտության տրամաբանությանը փոխարինելու է համակողմանի համագործակցության տրամաբանությունը, իսկ այդ համագործակցությունից կշահեն բոլորը»,- հավելել է դեսպան Ենգիբարյանը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

סוריה וישראל מקיימות שיחות ברמה גבוהה

Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը: Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ

ניקול פאשיניאן בירך את נשיא קזחסטן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը

רובן רוביניאן קיבל את פני שגריר הפדרציה הרוסית ברפובליקה של ארמניה

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: