Դեսպան Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում

נציג קבע של ארמניה נבחר ליו”ר ועדת האו”ם לסמים נרקוטיים

Դեկտեմբերի 5-ին՝ ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ վերագումարված նստաշրջանի ընթացքում, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում։ Այդ մասին տեղեկացնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը:

Առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանը նախագահելու է հեղինակավոր հանձնաժողովը, որը ՄԱԿ համակարգում թմրամիջոցների հարցերով քաղաքականության մշակման և գլոբալ վերահսկողության գլխավոր մարմինն է: Այն նաև ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի կառավարման մարմիններից է։

נציג קבע של ארמניה נבחר ליו”ר ועדת האו”ם לסמים נרקוטיים

Նախագահության ստանձնման կապակցությամբ ունեցած ելույթում դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել անդամ պետությունների կողմից Հայաստանին տրված վստահության համար և վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ղեկավարելու Հանձնաժողովի աշխատանքը գործընկերության և համերաշխության սկզբունքներով՝ փոխադարձ հարգանքի և երկխոսության մթնոլորտում:

Դեսպան Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ ՀՀ նախագահության ընթացքում Հանձնաժողովը կշարունակի ամրապնդել միջազգային համագործակցությունը թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային կոնվենցիաների շրջանակներում պարտավորությունների կատարման ուղղությամբ, ինչպես նաև կխթանի թմրամիջոցների համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված համապարփակ և ինտեգրված մոտեցումների զարգացումը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47