Դոնալդ Թրամփը տեղեկացրել է Իսրայելին, որ չի աջակցում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածներին. FT

Դոնալդ Թրամփը տեղեկացրել է Իսրայելին, որ չի աջակցում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածներին. FT

Թել Ավիվը միայնակ չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին՝ առանց Սպիտակ տան աջակցության, քանի որ վախենում է կորցնել Թրամփի բարեհաճությունը: Այս մասին գրել է Financial Times-ը՝ հղում անելով իսրայելցի և արաբ դիվանագետներին։

Պարբերականի տվյալներով՝ վարչապետ Նեթանյահուն փորձեր է արել ստանալու Վաշինգտոնի աջակցությունը ռազմական գործողությունների համար, սակայն ապարդյուն: ԱՄՆ նախագահ Թրամփը հույս ունի իրանական հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով:

Միաժամանակ Իսրայելն ավելի համարձակ է Սիրիայի, Լիբանանի ու Գազայի հատվածի հարցում: Թել Ավիվը չի դադարեցնում հարվածներն այդ ուղղություններով և հույս ունի համատեղ գործողություն իրականացնել մայիսին՝ միաժամանակ չստանալով Թրամփի համաձայնությունը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Lebanese PM bans Hezbollah’s military activities after attack on Israel

Լիբանանի իշխանությունները արգելել են «Հըզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում

Մերձավոր Արևելքի հակամարտության կտրուկ սրման ֆոնին Լիբանանի կառավարությունն «անհապաղ արգելք» է կիրառել արմատական ​​շիա «Հըզբոլլահ» շարժման ռազմական գործունեության հանդեպ։ Խմբի բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության

Mirzoyan and Araghchi discuss Middle East situation, humanitarian issues

Միրզոյանը Արաղչիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունը

Մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: