ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հայտարարությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերաբերյալ

Statement by Council of Europe Secretary General Alain Berset on Armenia-Azerbaijan peace agreement

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ողջունել է Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ  բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությունները:

«2001 թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելիս երկու երկրներն էլ պարտավորվել են աշխատել խաղաղ համագործակցության ուղղությամբ։ Համաձայնագրի այս նախագիծը երկու անդամ պետության՝ այդ ներուժն իրացնելու և տարածաշրջանում կայուն և ամուր խաղաղություն կառուցելու կամքի վկայությունն է: Այժմ չափազանց կարևոր է պահպանել այդ դինամիկան և ապահովել այդ գործընթացի սահուն ավարտը՝ բարիդրացիական հարաբերությունների ոգով և երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով՝ Եվրոպայի խորհրդի կանոնադրությանը համապատասխան։

Եվրոպայի խորհուրդը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և կշարունակի իր աջակցությունը տրամադրել երկու անդամ երկրներին, մասնավորապես՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության նկատմամբ լիարժեք հարգանք ապահովելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

I think it is not dangerous for TRIPP, Simonyan on developments in Middle East and Iran

Կարծում եմ, որ TRIPP-ի համար դա վտանգավոր չէ. Սիմոնյանը՝ Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ կատարվող իրադարձությունները վտանգավոր չե՞ն TRIPP նախագծի համար։ Սիմոնյանը կարծիք հայտնեց՝