Skip to content

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

WCC delivers statement at UN Human Rights Council on Armenian prisoners in Azerbaijan

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ հերթական նստաշրջանում հանդես է եկել հայ պատանդների մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հայտարարությամբ՝ վերահաստատելով, որ Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալված առնվազն 23 անձ՝ ներառյալ քաղաքացիական անձինք, նախկին և ներկա պաշտոնյաներ և զինվորականներ, պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն:

ԵՀԽ-ի հայտարարության մեջ նշվում է, որ  «Նրանցից շատերը ենթարկվել են խոշտանգումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես փաստում են իրավապաշտպան կազմակերպությունները»:

ԵՀԽ-ն Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` ապահովելու այդ պատանդների ազատ արձակումը, իսկ բոլոր կողմերին` կատարել միջազգային իրավունքով նախատեսված իրենց իրավական պարտավորությունները` պաշտպանելու մարդու արժանապատվությունը և ապահովելու արդարությունը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել

ԵՄ աջակցությամբ բարեփոխումներ են իրականացվել ՆԳՆ-ում. ամփոփվել է երկամյա ծրագիրը

ԵՄ աջակցությամբ բարեփոխումներ են իրականացվել ՆԳՆ-ում. ամփոփվել է երկամյա ծրագիրը

Ինչպես են անցել ոստիկանության, փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու սահմանապահ զորքերի բարեփոխումները: Ամփոփել են երկամյա ծրագրի պատասխանատուները: ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքում հաշվի