Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

WCC delivers statement at UN Human Rights Council on Armenian prisoners in Azerbaijan

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ հերթական նստաշրջանում հանդես է եկել հայ պատանդների մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հայտարարությամբ՝ վերահաստատելով, որ Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալված առնվազն 23 անձ՝ ներառյալ քաղաքացիական անձինք, նախկին և ներկա պաշտոնյաներ և զինվորականներ, պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն:

ԵՀԽ-ի հայտարարության մեջ նշվում է, որ  «Նրանցից շատերը ենթարկվել են խոշտանգումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես փաստում են իրավապաշտպան կազմակերպությունները»:

ԵՀԽ-ն Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` ապահովելու այդ պատանդների ազատ արձակումը, իսկ բոլոր կողմերին` կատարել միջազգային իրավունքով նախատեսված իրենց իրավական պարտավորությունները` պաշտպանելու մարդու արժանապատվությունը և ապահովելու արդարությունը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,