ԵՄ-ին՝ ՀՀ-ի ինտեգրվելու ճանապարհին ամենամեծ խնդիրը ԵՄ-Վրաստան քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է. Փաշինյան

Frozen EU–Georgia dialogue biggest challenge for Armenia’s EU integration: Pashinyan

Այս պահին ԵՄ-ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհի ամենամեծ խնդիրը ԵՄ-ի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Այդ մասին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն, և մենք Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի: Մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական միություն-Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր, որքան Վրաստանի համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո շատերն են հարցնում՝ երբ Հայաստանը կդառնա ԵՄ անդամ։

«Մեր պատասխանը շատ հստակ է՝ որևէ երկիր առանց ԵՄ չափանիշներին համապատասխանելու չի կարող դառնալ ԵՄ անդամ։ Հետևաբար մեր խնդիրն է, եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ, շարունակել բարեփոխումների ճանապարհը, նախ օբյեկտիվորեն համապատասխանել ԵՄ անդամագրման չափանիշներին։

Երբ սա տեղի ունենա, կա երկու ճանապարհ․ կա՛մ ԵՄ-ն մեզ կընդունի, կա՛մ չի ընդունի։ Այսպես ասում եմ, որովհետև հասկանում եմ, որ ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ներգրավումը պարզ հարց չէ, ու նաև քաղաքական որոշման խնդիր է։ Հետևաբար, եթե ԵՄ-ն Հայաստանը կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է։ Եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետև կլինենք ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր»,- ասաց նա:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

חברי הפרלמנט של ארמניה שמרו דקת דומייה לכבוד זכר קורבנות המתקפה שפתחה אזרבייג’ן נגד ארמניה בספטמבר 2022

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը

Մեկնարկել է իններորդ գումարման ՀՀ ԱԺ երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: Նիստի սկզբում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը, դիմելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, հիշեցրեց՝ 4

ראש הממשלה  בירך את הקהילה היהודית בארמניה

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով: Ուղերձում ասված է.   «Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն

ארארט מירזויאן דנה בסיכויים לפיתוח שיתוף פעולה בפורמטים דו-צדדיים ורב-צדדיים עם שגריר פקיסטן בארמניה

Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին