ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցությանն առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագիծն ընդունվեց

אומצה טיוטה לאשרור הסכם על השתתפותה של ארמניה בפעולות ניהול משברים של האיחוד האירופי

Ազգային ժողովը նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստին ընդունեց ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին: Այն վավերացնելով՝ ՀՀ-ն և ԵՄ-ն կսահմանեն ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ՀՀ-ն մասնակցելու ԵՄ-ի այս կամ այն առաքելությանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պարզաբանել է,  թե կա ֆորմալ կողմ, ըստ որի՝ ԵՄ-ն հրավեր է ուղարկում, և Հայաստանը դիտարկում է առաքելություններից յուրաքանչյուրին մասնակցելու հնարավորությունը, և մերժում կամ հաստատում է այն:

Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ քվեարկեց նախագծին, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ ձեռնպահ:

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47