Եվրամիությունն ունի Թուրքիայի կարիքը. Էրդողան

האיחוד האירופי זקוק לחבר דינמי כמו טורקיה, אומר ארדואן

Ռեջեփ Էրդողանը տևական դադարից հետո կրկին հայտնել է Անկարայի ձգտման մասին՝ անդամակցելու Եվրոպական միությանը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ երկիրը պատրաստ է ԵՄ-ին լիիրավ անդամակցությանը, իսկ կազմակերպությունն ունի Թուրքիայի կարիքը:

«Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները պետք է ակտիվանան։ Դա պետք է տեղի ունենա արդեն հիմա՝ առանց լրացուցիչ քայլերի։ Երբ Եվրամիութունն այդ հարցին ռազմավարական լուծում տա, նրանց համար որևէ խոչընդոտ չի լինի»,- նշել է Էրդողանը:

Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու թեկնածու է արդեն ավելի քան 25 տարի՝ 1999 թվականից։ Դրանից վեց տարի անց սկսված բանակցությունները դադարեցվել էին 2016 թվականին՝ երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումների վերաբերյալ քաղաքական տարաձայնությունների և քննադատության պատճառով:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

אצווה נוספת של חיטה נשלחה לארמניה במעבר דרך אזרבייג’ן

Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան

Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան: Ռուսաստանից կմատակարարվի 10 վագոն ցորեն: Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ գնացքը շարժվել է ժամը 18:00-ին «Ադրբեջանական

שרי התשתית של ארמניה, טורקיה דנים במאמצי החייאת הרכבת

Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման աշխատանքները. Ուրալօղլու

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպմանը քննարկեցինք երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման աշխատանքները, որոնք նախկինում ակտիվորեն օգտագործվել են մեր երկրների միջև՝