Երիտասարդ ձայների մասնակցությունը ժողովրդավարական չափանիշների ձևավորմանը խորհրդանշական է և էական. Սոնա Ղազարյան

סונה גזאריאן נואמת בנאום בקצב

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Պատգամավորը նշել է.

«Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ,

ALDE խմբակցության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանոնակարգի հանձնաժողովին վեհաժողովի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մանրակրկիտ աշխատանքի համար: Սա զգայուն և կարևոր գործընթաց է, որը վերաբերում է այս հաստատության գործառնությանը և թե ինչպես է այն ներկայացվում հանրությանը, որին մենք ծառայում ենք:

Մենք հատկապես ողջունում ենք երիտասարդ զեկուցողների ընդգրկումն ու ներգրավվածությունն այս գործընթացում: Երիտասարդ ձայների մասնակցությունը ժողովրդավարական չափանիշների ձևավորման մեջ ոչ միայն խորհրդանշական է, այլև՝ էական: Ես ինքս կանոնակարգի հանձնաժողովի երիտասարդական զեկուցողն եմ և բարձր եմ գնահատում պաշտոնի կարևորությունը:

Այս համատեքստում մենք նաև վճռականորեն աջակցում ենք այն դրույթներին, որոնք նպատակ ունեն քաղաքացիական հասարակության համար ավելի դյուրին դարձնել վեհաժողովի աշխատանքին մասնակցելն ու ներգրավվելը: Ոչ կառավարական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցության ուղիների ամրապնդումը մեր բանավեճերը ավելի մոտ է դարձնում քաղաքացիներին և մեծացնում թափանցիկությունը: Քաղաքացիական հասարակության առջև մեր դռները բացելը ոչ միայն ժողովրդավարական հաշվետվողականության հարց է, այլև հնարավորություն՝ մեր աշխատանքն առավել հարստացնելու անդամ պետությունների փորձով:

Որպես լիբերալ և ժողովրդավարական քաղաքական ընտանիք՝ մենք խորապես հավատարիմ ենք մեր կանոններում և գործելաոճում ներառականության, թափանցիկության ու հավասարության բարձր չափանիշների պահպանմանը: Այս ոգով լիովին աջակցում եմ հանձնաժողովի առաջարկած որոշումը՝ առաջադրել երեք թեկնածու՝ երկու կին և մեկ տղամարդ՝ փոխնախագահի պաշտոնի համար:

Եկեք ապահովենք, որ ցանկացած կանոնակարգային բարեփոխում արտահայտի ոչ միայն ինստիտուցիոնալ արդյունավետություն, այլև մեր անկեղծ և անսասան նվիրվածությունն ընդգրկվածությանը, հավասարությանը և ժողովրդավարական ամբողջականությանը»:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ניקול פשיניאן מקבל הודעות ברכה משותפים בינלאומיים ביום הולדתו

Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

האיחוד האירופי מאשים את רוסיה בניסיון להשפיע על הבחירות בארמניה

ԵՄ-ն Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի ընտրութան վրա ազդելու փորձի համար

«Ակնհայտ է, որ ժամանակի ընտրությունը պատահական չէ։ Ռուսաստանը ձգտում է վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել խորհրդարանի ընտրության արդյունքի վրա: Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական կայունությանը,

ניקול פאשיניאן ולדימיר פוטין מנהלים שיחת טלפון

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ հղել։