Երիքովում Պատրիարքության պատվիրակության այցը և Ջրօրհնեքի հանդիսավոր արարողությունը Հորդանան գետում

ביקור משלחת הפטריארכיה ביריחו וטקס חגיגי של קידוש המים בנהר הירדן

Շաբաթ, 24 հունվար, 2026 թ.-ի, առավոտյան ժամը 10։30-ին, Լուսարարապետ Գերաշնորհ Տ. Սևան Արքեպիսկոպոս Ղարիբյանի գլխավորությամբ, միաբան հայրերի ընկերակցությամբ, Հայոց Պատրիարքության պաշտոնական պատվիրակությունը այցելեց աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ Երիքով։

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպում ունեցավ Երիքովի կառավարիչ Մեծարգո պարոն Հուսեյն Համայելի հետ։ Լուսարարապետ Սրբազանը և հոգևոր հայրերը ջերմորեն դիմավորվեցին Երիքովի կառավարության աշխատակազմի կողմից և հրավիրվեցին պաշտոնական հանդիպման։ Ողջույնի խոսքում քաղաքապետը բարձր գնահատեց Հայոց Պատրիարքության այցը՝ ընդգծելով դրա նշանակությունը միջեկեղեցական և համայնքային հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև շնորհավորեց Հայոց Սուրբ Ծննդյան տոնը։

Լուսանկարում՝ Հայոց Պատրիարքության պաշտոնական պատվիրակությունը հյուրընկալվեց Երիքովի քաղաքապետարանում Լուսանկարի հեղինակ՝ Շմուլիկ Քոհեն

Ի պատասխան՝ Լուսարարապետ Գերաշնորհ Տ. Սևան Արքեպիսկոպոս Ղարիբյանն իր երախտագիտությունը հայտնեց ջերմ ընդունելության և ցուցաբերված հյուրընկալության համար՝ ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը տարածաշրջանում քրիստոնեական ներկայության պահպանման և խաղաղ համակեցության խթանման գործում։ Հանդիպման ավարտին կողմերը միմյանց հրաժեշտ տվեցին՝ վերահաստատելով համագործակցության շարունակականության պատրաստակամությունը։

Հանդիպումից հետո Լուսարարապետ Սրբազան Հոր գլխավորած պատվիրակությանը միացան նաև Ժառանգավոր սաներն ու ուխտավորները, որոնք միասին ուղևորվեցին դեպի Հորդանան գետ, որտեղ տեղի ունեցավ ամենամյա Ջրօրհնեքի հանդիսավոր արարողությունը։ Արարողությունը հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու կարևորագույն քրիստոնեական ծեսերից մեկը և առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես տեղական հայ համայնքի, այնպես էլ ուխտավորների համար։

Հորդանանյան կողմից գետի ափ էին ժամանել Հորդանանահայոց առաջնորդ և Պատրիարքական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Ավետիս Ծ. Վարդապետ Իփրաճյանը՝ իր համայնքի հավատացյալների հետ միասին։ Արարողությունը վերածվեց համընդհանուր աղոթքի՝ համեմված հոգևոր վերազարթոնքի պահերով ։

Հայոց Պատրիարքարանի կողմից նման ուխտագնացությունների և քրիստոնեական ծեսերի կազմակերպումը մեծ կարևորություն ունի Սուրբ Երկրում հայ համայնքի հոգևոր կյանքի պահպանման, ազգային ինքնության ամրապնդման և սերունդների միջև հավատքի շարունակականության ապահովման տեսանկյունից։ Պատրիարքարանի հետևողական գործունեությունը նպաստում է նաև Սուրբ վայրերի հանդեպ հայ ժողովրդի դարավոր իրավունքի և ներկայության պահպանմանը։

Լուսանկարները՝ Շմուլիկ Քոհենի

Աղբյուրը՝ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութիեան  պաշտոնական կայք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ישראל רוצה להפריד בין נושא לבנון לשיחות בין ארה”ב לאיראן: CNN

Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN

Իսրայելի իշխանություններն ուսումնասիրում են Լիբանանի հարավից որոշ թվով զինվորականների դուրսբերման տարբերակը՝ Բեյրութի հետ բանակցությունների ընթացքում իրավիճակը բարելավելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական իրազեկ աղբյուրին: Նրա խոսքով՝ Իսրայելում մտածում են

חצי האי קרים אוסר מכירת דלק לכולם פרט לרשויות

Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց

Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվել է վառելիքի տրամադրումը ֆիզիկական և իրավաբանական անձանց ինչպես կանխիկ և անկանխիկ, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության

אצווה נוספת של חיטה שנשלחה מרוסיה לארמניה דרך אזרבייג’ן וגרוזיה

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 490 տոննա քաշով ցորենի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ ավելի վաղ այդ երթուղով մատակարարվել է ավելի քան