Երուսաղեմի Հայ Օգնության միության հերթական փայլուն նախաձեռնությունը

2025 թվականի հոկտեմբերի 15- ին ՀՕՄ-ի 115 – ամյակի նվիրված ծրագրերը մեկնարկեցին աշխարհի բոլոր մայրցամաքներից Հայաստան ժամանած ՀՕՄ-ականների միության հիմնադիր Ակնունիի կիսանդրիի պաշտոնական բացման արարողությամբ: ։

Երուսաղեմի Հայ Օգնության Միությունը (ԵՀՕՄ) հիմնադրվել էր 1937 թվականին և սկզբում կոչվում էր «Սոսե» միություն, այնուհետև վերանվանվեց «Հայ կարմիր խաչ» և արդեն տարիներ անց վերջնականապես ձևավորվեց «Հայ Օգնության միությունը»: Այն բաղկացած է հայ կանանցից ու տարիներ շարունակ Երուսաղեմի մասնաճյուղը ղեկավարվում է ատենապետուհի՝ ընկերուհի Նոյեմի Նալբանդյանի կողմից: Ներկայացնում ենք ցանկը հայ կանանց, ովքեր միության շրջանակներում ակտիվ գործունեություն են ծավալում՝

Փոխ ատենապետուհի՝ ընկերուհի Սիրան Սահակյան
Ընկերուհի Մերի Աբրահամյան
Ընկերուհի Լիզա Գրիգորյան
Ընկերուհի Օսան Դելդելյան
Ընկերուհի կարին Նալբանդյան
Ընկերուհի Սոսե Գրիգորյան

Տասնյակ տարիներ միությունը դարձել է կամրջող օղակ՝ Սփյուռքի հավատարմությունը և հայրենիքի կարիքները միավորելով մի քանի կարևոր գաղափարների շուրջ, որոնցից կարելի է առանձնացնել մարդասիրությունն և հայկական ընտանիքների աջակցությունը։

Միության ամենամարդաշատ և ամենասիրված բարեգործական նախաձեռնություններից մեկը Բազարն է՝ արդեն ավանդական դարձած մեծ միջոցառում, որը հավաքում է համայնքի անդամներին և տասնյակ այլազգի հյուրերին՝ հայկական հյուրընկալ թաղամասում:

Այս տարի այն շատ բարձր մակարդակով անցկացվեց՝ մեկտեղելով հայ, արաբ, հրեա և այլազգի այցելուների, ովքեր ուղղակի մեծ բավականութուն ստացան հատկապես հայկական հարուստ խոհանոցի գլուխգործոցները ճաշակելիս:

Հայկական Բազար  Հայկական արվեստիհամերի և բարեգործության կենտրոն

Այս ամենամյա բազարները տարիներ շարունակ առանձնացել են իրենց հայկական գույնով, ճաշակով ու մշակութային շունչով։ Միջոցառման ընթացքում վաճառվում են՝

  • Ասեղնագործական գլուխգործոցներ, որոնք պատրաստված են Երուսաղեմի հայ կանանց ձեռքերովով,
  • Հախճապակե և կերամիկական ազգային արտադրանք, ներկայացնող հայկական վաստակաշատ արվեստի լավագույն նմուշները՝ աշխարհահռչակ հայկական ընտանիքների կողմից,
  • Ձեռագործ աշխատանքներ, որոնք պահպանում են հայ արհեստների դարավոր ավանդույթները,
  • Հայկական խոհանոցի բազմատեսակ ուտեստներ և թխվածքներ, որոնք այցելուներին փոխանցում են հայկական տան ջերմությունն ու համային աշխարհը։

Բազարները անցկացվում են Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի հովանավորչությամբ

Բազարները կազմակերպվում են Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի բարձր հովանավորչությամբ, ինչը նախաձեռնությանը տալիս է պաշտոնականություն, հոգևոր խորհուրդ և բարձր կարգավիճակ։ Պատրիարքի մշտական աջակցությունն ու ներկայությունը մեծարում են միջոցառման նպատակն ու բովանդակությունը, միաժամանակ ամրապնդելով համայնքային միասնությունը։

Աջակցության ուղին՝ Հայաստան և Արցախ

Հավաքված բոլոր միջոցները տարիներ շարունակ ուղղորդվել են դեպի՝

  • Հայաստանի և Արցախի կարիքավոր ընտանիքներ,
  • Վիրավոր զինվորներ, ովքեր ունեն բժշկական, վերականգնողական և կենցաղային կարիքներ,
  • Ուսանողներ, ովքեր ստանում են ուսման վարձերի կամ այլ կրթական ծախսերի ֆինանսական աջակցություն,
  • Համայնքային և սոցիալական ծրագրեր, որոնք աջակցում են տեղի հայկական համայնքի առավել կարիքավոր ընտանիքներին։

ԵՀՕՄի առաքելությունը՝ հավաքական ուժի և հավատարմության խորհրդանիշ

ԵՀՕՄ-ի իրականացրած նախաձեռնությունները տարիներ շարունակ ամրապնդել են Սփյուռքի հայերի կապը հայրենիքի հետ։ Այս ծրագրերը դարձել են ոչ միայն բարեգործության հարթակ, այլև մշակութային, ազգային ու հոգևոր միասնության խորհրդանիշ։

Ապագայի ճանապարհին

Երուսաղեմի Հայ Օգնության Միությունը շարունակելու է իր մարդասիրական առաքելությունը՝ պահելով այն անսպառ նվիրվածությունը, որով տասնամյակներ շարունակ ծառայել է հայ ժողովրդին։ Սերունդները այս ավանդույթը կհիշեն որպես Հայրենասիրության, Սփյուռքի միասնականության և Հայաստանի ու Արցախի հանդեպ անշահախնդիր սիրո լավագույն դրսևորում։

Աղբյուրը՝  «Իսրայելահայեր» ամսաթերթ

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47