Skip to content

Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը

ארכיבישוף נורהן מנוגיאן נבחר כפטריארך הארמני של ירושלים

Լուսանկարը՝  Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կրոնական միաբանության անդամների հետ միասին

Լուսանկարը՝ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի անձնական արխիվից

24.01.2013

Երուսաղեմի  Հայոց պատրիարքարանի Ընդհանուր միաբանական ժողովը, որին մասնակցել են աշխարհի մի շարք երկրներից ժամանած Երուսաղեմի միաբանները, Երուսաղեմի Հայոց պատրիարք են ընտրել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։

Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը վախճանվել էր հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ 93 տարեկան հասակում: Նա Երուսաղեմի Հայոց պատրիարք էր ընտրվել 1990 թվականին։

Պատրիարքի պաշտոնի համար, կանոնադրության համաձայն, ներկայացվել էին 5 թեկնածուներ, եւ այսօր առավոտյան քվեարկությունների արդյունքում մնացել էր 2 թեկնածու՝ պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն ու Լուսարարապետ, մինչեւ պատրիարքի մահկանացուն կնքելը պատրիարքի փոխանորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը։

Քվեարկությունների արդյունքում 17 ձայն ստացել է Նուրհան Մանուկյանը, 15՝ Արիս Շիրվանյանը, եւ մեկ հոգի ձեռնպահ է քվեարկել։ Այսպիսով պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը։

Արտյոմ Չերնոմորյան, Երուսաղեմ

Աղբյուրը՝ http://www.azatutyun.am/archive/news/20130124/2031/2031.html?id=24882878

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Սևանում օդերևութաբանական գերժամանակակից կայան բացվեց. ներկա էր Գերմանիայի նախագահը

Սևանում օդերևութաբանական գերժամանակակից կայան բացվեց. ներկա էր Գերմանիայի նախագահը

Եվրամիության, Գերմանիայի գիտական ինստիտուտների և Հայաստանի սերտ գործակցության շնորհիվ առաջին անգամ Սևանի ափամերձ հատվածում տեղադրվել է Օդերևութաբանական գերժամանակակակից կայան: Բացմանը ներկա է եղել նաև Գերմանիայի

Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ին Հայաստան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում

Երեք հիմնական առաջնահերթություն՝ իրականացված 101 միջոցառում. քննարկում վարչապետի գլխավորությամբ

Երեք հիմնական առաջնահերթություն՝ իրականացված 101 միջոցառում. քննարկում վարչապետի գլխավորությամբ

Կրճատվել է նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերի թիվը, 300 դպրոց ծրագրով շահագործման է հանձնվել 44 դպրոց, կամավոր ատեստավորման համակարգի շահառու է ուսուցիչների 20 տոկոսը, թվերը ներկայացրել