Մի շարք եվրոպացի և ամերիկացի գործիչներ արձագանքել են Թրամփ-Զելենսկի լարված խոսակցությանը:
«Ռուսաստանն ագրեսոր է, Ուկրաինան՝ ագրեսիայի ենթարկված ժողովուրդ, պետք է հարգել նրանց, որ պայքարել են ի սկզբանե»,- նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Թանկագին Զելենսկի, թանկագին ուկրաինացի ընկերներ, դուք մենակ չեք»,- X-ի իր էջում գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Ուկրաինա՛, Իսպանիան քո կողքին է»,- գրել է այդ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը:
«Այսօր Օվալաձև աշխատասենյակում հանդիպեցին հերոսն ու վախկոտը։ Հանդիպումից հետո, հերոսը կվերադառնա տուն՝ Ուկրաինա»,- նշել է ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը։
«Եվրոպան չի դավաճանի Ուկրաինային»,- գրել է է Գերմանիայի ապագա կանցլեր Մերցի կուսակցության փոխնախագահը։
Իսկ ԱՄՆ Պետական կառավարման արդյունավետության գերատեսչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը X-ի իր էջում գրել է․ «Զելենսկին ոչնչացրեց ինքն իրեն ամերիկացի ժողովրդի աչքերում»։