Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ, քննարկել ռուս-ուկրաինական պատերազմի արդար ավարտի և Եվրոպայում միասնության ամրապնդման հեռանկարը:
«Նիդերլանդները կիսում է մեր դիրքորոշումը. ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի, և Եվրոպայի մասին՝ առանց Եվրոպայի»,- գրել է Վոլոդիմիր Զելենսկին X-ի էջում:
Նրա խոսքով՝ կողմերը կարևորել են Ուկրաինայի ռազմական հզորության ամրապնդումը՝ որպես ամբողջ Եվրոպայի անվտանգության երաշխիք:
«Հուսով ենք՝ Ամստերդամն այս տարի էլ կշարունակի F-16-ների մատակարարումները: Ուկրաինայի երկինքը պետք է փակ և անվտանգ լինի»,- հավելել է նախագահը:
Թե երբ է ակնկալվում կործանիչների մատակարարումը և ինչ քանակությամբ՝ Զելենսկին չի նշել։