Զրուցակիցները անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին

פגישה של סגן שר החוץ של ארמניה עם סגנית יו”ר  של ורכוונה ראדה של אוקראינה

Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին

Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալ Օլենա Կոնդրատյուկի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ընդգծել համատեղ ջանքերով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան շփումների հետագա ընդլայնման և երկկողմ օրակարգի առավել ամրապնդման անհրաժեշտությունը:

Կարևորելով միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում՝ Վահան Կոստանյանը և Օլենա Կոնդրատյուկն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի առավել սերտացման, ինչպես նաև բազմակողմ խորհրդարանական հարթակներում համագործակցության խորացման կարևորությունը:

Մտքեր են նաև փոխանակել տարածաշրջանային և  միջազգային կարևորության հարցերի շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ארארט מירזויאן דנה בסיכויים לפיתוח שיתוף פעולה בפורמטים דו-צדדיים ורב-צדדיים עם שגריר פקיסטן בארמניה

Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին

סבב חדש של משא ומתן בין ישראל ללבנון יתקיים ברומא בשבוע הבא: KAN

Հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայել-Լիբանան բանակցությունների նոր փուլը. KAN

Ըստ իսրայելական հանրային հեռարձակող KAN-ի՝ հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը։ Երեքշաբթի և չորեքշաբթի նախատեսված բանակցությունների նպատակն է «ձևավորել

יו”ר האסיפה הלאומית של ארמניה ושגריר בולגריה דנו בנושאים הקשורים להגברת הקשרים הבין-פרלמנטריים

ՀՀ ԱԺ նախագահը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են