Էստոնիան իր դեսպանին Վրաստանից կտեղափոխի Հայաստան

Estonia moves its ambassador from Georgia to Armenia

Էստոնիայի արտգործնախարարությունը որոշել է Վրաստանում և Հայաստանում հավատարմագրված Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին, որի նստավայրը մինչ այժմ Թբիլիսին էր, տեղափոխել Հայաստանի մայրաքաղաք Երևան և դադարեցնել նրա դեսպանի պարտականությունները Վրաստանում, որոնք կավարտվեն մարտի 10-ին: Այդ մասին հայտնել է Էստոնիայի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին:

Էստոնիան Հայաստանում իր դեսպանությունը կբացի մարտին, իսկ դեսպանի պաշտոնը կստանձնի Մարդիսալու-Կահարը՝ դառնալով Էստոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանը Երևանում:

Մինչև նոր դեսպանի նշանակումը, Վրաստանում Էստոնիայի դեսպանությունը կղեկավարի գործերի ժամանակավոր հավատարմատար Գիտա Կալմետը։ Էստոնիան Վրաստանում դեսպանատուն է բացել 2006 թվականին, իսկ Վրաստանը՝ Էստոնիայում, 2007 թվականին:

Աղբյուրը նշել է, որ «Էստոնիայի հարաբերությունները Հայաստանի հետ սկսել են արագ զարգանալ՝ այնտեղ տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ, որոնք արտահայտվել են Եվրոպական միության հետ հարաբերությունների ամրապնդմամբ և Ադրբեջանի հետ հաշտեցման գործընթացի մեկնարկով»:

«Էստոնիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կայուն և լավ են, 2023 թվականից զարգանում են վերընթաց ուղղությամբ: Կայացել են երկկողմ այցելություններ ու հանդիպումներ նախագահների, վարչապետների և արտգործնախարարների մակարդակով»,- նշված է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության կայքում:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

עלינו להמשיך בדרך זו — דרך של סולידריות, אמונה, אחדות ואופטימיות: ראש הממשלה השתתף בארוחת הבוקר השנייה

Մենք պետք է շարունակենք այս ճանապարհը՝ որպես համերաշխության, հավատքի, միասնության և լավատեսության ճանապարհ. վարչապետը մասնակցել է Աղոթքի երկրորդ նախաճաշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Աղոթքի երկրորդ նախաճաշին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից և արտերկրից բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր

משרד התובע הכללי של איחוד האמירויות סיווג את אירוע הטיסה של פלידובאי כניסיון פיגוע טרור

ԱՄԷ-ի գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ

Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai

קבלת פנים רשמית לציון יום השנה ה-35 לעצמאותה של הרפובליקה של ארמניה

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Caltech) կազմակերպել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի