Skip to content

Թեհրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ հավասար պայմաններով. Փեզեշքիան

Թեհրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ հավասար պայմաններով. Փեզեշքիան


Թեհրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնալիքների ներքո՝ հայտարարել է Իրանի նախագահը:

«Եթե բանակցություններ եք ուզում, ի՞նչ իմաստ ունի սպառնալ։ Վաշինգտոնն այսօր նվաստացնում է ոչ միայն Իրանին, այլև ամբողջ աշխարհին։ Այս պահվածքը հակասում է բանակցությունների կոչին»,- նշել է Մասուդ Փեզեշքիանը։

Ավելի վաղ Վաշինգտոնը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ վարչակազմը քայլեր կձեռնարկի, եթե Թեհրանը հրաժարվի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից։ Պետքարտուղարությունից ևս մեկ անգամ շեշտել են՝ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։

Թեհրանն էլ Վաշինգտոնին կոչ է արել ընտրել դիվանագիտության ուղին, շեշտել՝ առկա խնդիրների ռազմական լուծումն անընդունելի է:



Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և Միխայիլ Շվիդկոյը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ՀՀ-ՌԴ համագործակցության ծրագրերը

Մհեր Գրիգորյանը և Միխայիլ Շվիդկոյը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ՀՀ-ՌԴ համագործակցության ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են

Զելենսկին հաստատել է ուկրաինացի զինվորականների ներկայությունը Ռուսաստանի Բելգորոդի մարզում

Զելենսկին հաստատել է ուկրաինացի զինվորականների ներկայությունը Ռուսաստանի Բելգորոդի մարզում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջին անգամ պաշտոնապես հաստատել է ուկրաինացի զինվորականների ներկայությունը Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզում: Նրա խոսքով՝ ՌԴ սահմանամերձ շրջաններում ակտիվ գործողությունները հիմնավորված պատասխան են

Զգուշացում. ԵՄ դեսպանի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ թիրախավորված ֆիշինգային հարձակման են ենթարկվել Signal-ում

Զգուշացում. ԵՄ դեսպանի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ թիրախավորված ֆիշինգային հարձակման են ենթարկվել Signal-ում

Մեր նախնական տեղեկություններով Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ թիրախավորված ֆիշինգային հարձակման են ենթարկվել Signal հավելվածում։ Այս մասին գրել է