Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբևէ այցելում է Հայաստան. Փաշինյանը՝ Ջևդեթ Յըլմազի այցի մասին

סגן הנשיא הראשון של טורקיה שביקר אי פעם בארמניה: פאשיניאן בביקורו של סבדט ילמז

Պատվարժա՛ն հյուրեր, ինձ համար շատ բան է տեղի ունեցել այս գագաթնաժողովների ընթացքում, և տեղի է ունենում նաև հիմա: Այդ մասին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակում՝ իր ելույթի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատմության մեջ առաջին անգամ իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցավ ԵՔՀ առաջին գագաթնաժողովի շրջանակում՝ Պրահայում: Հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, Երևանում մասնակցում է այս գագաթնաժողովին, և նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբևէ այցելում է Հայաստան (խոսքը Ջևդեթ Յըլմազի այցի մասին է — խմբ.):

Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահները, ԵԽ նախագահը, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի, Անդորրայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի, Կոսովոյի, Լիխտենշտայնի վարչապետներն այցելում են Հայաստան պատմության մեջ առաջին անգամ:

Սա հերթական պատճառն է այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական համարելու, եթե չնշեմ բուն գագաթնաժողովի փաստը, որը եվրոպական այս մասշտաբի առաջին միջոցառումն է, որը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալում է Հայաստանը:

Հարգելի՛ ընկերներ, շնորհակալ եմ, որ համահեղինակեցիք այս պատմությունը Հայաստանի համար»,- ասաց Փաշինյանը:

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

סוריה וישראל מקיימות שיחות ברמה גבוהה

Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը: Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ

ניקול פאשיניאן בירך את נשיא קזחסטן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը

רובן רוביניאן קיבל את פני שגריר הפדרציה הרוסית ברפובליקה של ארמניה

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: