Թուրքիան շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատմամբ. Ֆիդան

טורקיה מעוניינת לכונן שלום בין אזרבייג’ן לארמניה: פידן

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում «Անադոլու» գործակալության խմբագիրների հետ կլոր սեղանի շուրջը հայտարարել է, որ Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար։

Ֆիդանը նշել է, որ տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու՝ Անկարայի ակտիվ քայլերը դրսևորվում են նաև դիվանագիտական ոլորտում, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ խաղացողների ուժերի հավասարակշռություն ձևավորելու նպատակով:

«Տարածաշրջանում իրավիճակի ցանկացած փոփոխություն և անկայունություն այս կամ այն կերպ ազդում է Թուրքիայի վրա, ուստի Անկարան պարտավոր է պետական տեսլական ունենալ աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ»,- ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Նա նաև նշել է, որ եթե Թուրքիայի կողմից նախկինում աջակցություն ստացած էներգետիկ նախագծերն իրականացվեին, Հորմուզի նեղուցի շուրջ այսօրվա ճգնաժամի հետևանքները պակաս մասշտաբային կլինեին:

Որպես օրինակ՝ Ֆիդանը նշել է Կատարից Սաուդյան Արաբիայով և Սիրիայով Թուրքիա գազատար կառուցելու նախաձեռնությունը, որը կարող էր դառնալ «տարածաշրջանում նոր էներգետիկ համակարգի մոդել»։

«Հետաքրքիր է նաև ավելի վաղ Բաղդադի առաջարկած և Անկարայի աջակցությունը ստացած նախաձեռնությունը՝ Իրաքից դեպի Թուրքիա էներգառեսուրսների մատակարարման երթուղի ստեղծելու վերաբերյալ։ Սակայն այդ նախագծերից ոչ մեկն այդպես էլ չիրականացավ։ Նախաձեռնությունների հետաձգման պատճառներից մեկը հարևան երկրների միջև առկա անվստահության մթնոլորտն է։ Կարծում եմ, տարածաշրջանային անվտանգության դաշնագիր կնքելու ժամանակն է»,- ընդգծել է Թուրքիայի գլխավոր դիվանագետը։

Նրա խոսքով՝ վերոնշյալ դաշնագրի շրջանակներում Մերձավոր Արևելքի երկրները պետք է հայտարարեն միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անվտանգության նկատմամբ հարգանքի մասին, ինչը տարածաշրջանում համագործակցության գրավականը կդառնա:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

סוריה וישראל מקיימות שיחות ברמה גבוהה

Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը: Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ

ניקול פאשיניאן בירך את נשיא קזחסטן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը

רובן רוביניאן קיבל את פני שגריר הפדרציה הרוסית ברפובליקה של ארמניה

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: