Ժաննա Անդրեասյանը ելույթ է ունեցել «EducAItion 2026» նախարարական համաժողովում

ז’אנה אנדריאסיאן נשאה נאום בכנס השרים “EducAItion 2026”

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Իսրայելում մասնակցել է «EducAItion 2026» նախարարական համաժողովին, որը նվիրված է արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականության մշակմանը:

Նախարարը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ արհեստական բանականությունը ոչ միայն փոխում է կրթության մոտեցումները, այլև դառնում է գիտության, տնտեսության և նորարարության զարգացման առանցքային գործոնը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ակտիվորեն հետևում է կրթության համակարգում ԱԲ գործիքների ընդգրկման գլոբալ գործընթացին՝ այս ուղղությամբ զարգացնելով նաև սեփական փորձը:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ դպրոցներում արդեն ներդրված են ԱԲ դասընթացների փորձնական ծրագրեր: Նա առանձնացրել է ավագ դպրոցներում ԱԲ սերունդ կրթական ծրագիրը, STEP.AI-ը, ինչպես նաև «AI Generation» բազմաստիճան կրթական նախաձեռնությունը, որն ուղղված է ԱԲ ոլորտում մասնագետների պատրաստմանը՝ դպրոցից մինչև հետբուհական կրթություն։

«Այս նախաձեռնություններն արդեն ընդգրկում են Հայաստանի բոլոր մարզերի տասնյակ դպրոցներ. ծրագրում ներառված են հարյուրավոր ուսուցիչներ և ավելի քան 600 աշակերտներ։ Տարիների ընթացքում ծրագրերի մասնակիցները ոչ միայն ամրապնդել են իրենց մաթեմատիկական և ծրագրավորման հմտությունները, այլև ձեռք են բերել ԱԲ գրագիտություն, քննադատական մտածողություն, թիմային աշխատանք և նորարար խնդիրների լուծման կարողություններ։ Ներկայում ծրագրերը դեռևս փորձնական են, որոնք իրականացվում են պետության և առաջատար ՏՏ կազմակերպությունների սերտ համագործակցությամբ, ինչը վկայում է փոխադարձ վստահության մասին՝ ապահովելով սովորողներին վաղ փուլում ԱԲ գործիքներին ծանոթացնելու հանձնառությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Հայաստանի համալսարանների կրթական ծրագրերն ուղղված են խորքային գիտելիքների տրամադրմանը արհեստական բանականության հետ առնչվող ոլորտներում:

Ելույթի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային տեխնոլոգիական միջոցառումներին, մասնավորապես՝ WCIT 2024-ին, որը երկրորդ անգամ անցկացվել է Հայաստանում՝ նպաստելով երկրի՝ որպես տեխնոլոգիական առաջատարի դիրքավորմանը:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը՝ գեներատիվ արհեստական բանականության կրթական ծրագրի գործարկման ուղղությամբ՝ նշելով, որ այն կնպաստի երիտասարդների շրջանում համապարփակ ԱԲ գրագիտության ձևավորմանը։

«Հայաստանում այս նախաձեռնությունները պարզապես կրթական բարեփոխումներ չեն․ դրանք մեր կրթական համակարգի հիմնասյուներն են։ Աշխարհաքաղաքական իրողությունները և բնական ռեսուրսների սահմանափակությունը մեզ ստիպում են առավելագույնս օգտագործել անսահման ռեսուրսը՝ մարդկային միտքը։ ԱԲ-ն մեզ համար հավասար հնարավորությունների բանալին է, որը թույլ է տալիս դուրս գալ ավանդական տնտեսությունների սահմաններից։ Մենք համոզված ենք, որ ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների արդյունավետ իրականացմանը։Մեր պարտքն է պատրաստել սովորողներին ոչ միայն այսօրվա պահանջներին, այլև վաղվա հմտություններին՝ ապահովելով, որ նրանք լինեն փոփոխությունների ստեղծողներ, ոչ թե պարզապես հետևողներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Եզրափակելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ մինչև տասնամյակի ավարտը Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ, իսկ կրթական համակարգի շրջանավարտները պետք է դառնան ոչ թե արհեստական բանականության սպառողներ, այլ դրա ստեղծողներ։

ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը:

Աղբյուրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով