Ինչ չի կարող անել ԱՄՆ-ն TRIPP-ի շրջանակում՝ առանց Հայաստանի համաձայնության. Միրզոյանը պարզաբանում է

Ինչ չի կարող անել ԱՄՆ-ն TRIPP-ի շրջանակում՝ առանց Հայաստանի համաձայնության. Միրզոյանը պարզաբանում է

Սահմանվում է հարցերի շրջանակ, որոնց դեպքում, անկախ բաժնեմասերից՝ մեր 26 տոկոսն ունենալուց, անպայմանորեն անհրաժեշտ է լինելու ՀՀ համաձայնությունը: Այս հարցերի շրջանակը բավականին լայն է: Այդ մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը» վավերացնելու մասին նախագիծը:

«Օրինակ՝ ընկերության նկատմամբ վերահսկողության որևէ փոփոխություն, բաժնեմասերի որևէ կերպ վաճառք, օտարում, փոխանցում, նվիրատվություն և այլն: Հասկանալի է, չէ՞, որ այսպիսի իրավիճակ չի կարող լինել, որ ԱՄՆ-ն՝ ի դեմս «TRIPP զարգացման ընկերություն (ԱՄՆ)»-ի, որոշի իր ունեցած 74 տոկոս բաժնեմասից, ասենք, 1 տոկոսը նվիրել որևէ անհատի կամ որևէ երկրի՝ առանց ՀՀ համաձայնության… կնքել որևէ խոշոր ֆինանսական պայմանագրային գործարք, հաստատել կոնցեսիոն պայմաններ, ստեղծել դուստր կամ հատուկ նշանակության կազմակերպություններ, էլ չասած՝ ազգային անվտանգության և քաղաքական նշանակության հարցեր:

Այսինքն՝ հարցերի բավականին լայն շրջանակ կա. անկախ մեր ընդամենը 26 կամ մինչև 26 տոկոս ունենալու հանգամանքից, եթե նույնիսկ 1 ձայն ունենք, այդ հարցերի շրջանակում ՀՀ ձայնը, համաձայնությունը պարտադիր է»,- ասաց նախարարը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ավելի իրատեսական է 2027-ի սկիզբը. Միրզոյանը՝ TRIPP նախագծի շինարարության մեկնարկի մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը» վավերացնելու

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է COP17-ի հայաստանյան նախագահության առաջնահերթություններին

Հոկտեմբերի 19-ին ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է «Կրթության ազգային համակարգերի դերը պարենային անվտանգության խթանման

Հայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիան

Հայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիան

Հոկտեմբերի 19-ին COP17-ի Կապույտ գոտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի համանախագահությամբ գործող՝ Վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիան (CARES)։ Ասուլիսի բանախոսներն