Իսրայելական բանակը 24 ժամվա ընթացքում կլքի հարավային Լիբանանը. Times of Israel

צה”ל להישאר בחמישה תפקידים אסטרטגיים בדרום לבנון לאחר נסיגת יום שלישי: זמני ישראל

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ երեքշաբթի իր ստորաբաժանումները դուրս կբերի հարավային Լիբանանից, բայց առայժմ կպահպանի ներկայությունը հինգ ռազմավարական կետում, որոնք գտնվում են բնակեցված վայրերից հեռու, հաղորդել է The Times of Israel-ը:

Պարբերականի տվյալով՝ վերջին ժամանակներս իսրայելցիները Լիբանանի հետ սահմանի իրենց կողմում մի շարք նոր անցակետեր են վերազինել՝ տեղադրելով տեսախցիկներ, ռադարներ, սենսորներ, ինչպես նաև եռապատկել են անձնակազմը:

Միևնույն ժամանակ, Իսրայելի բանակի հրամանատարությունը հույս է հայտնել, որ Լիբանանի զինված ուժերն ավելի ակտիվ կգործեն «Հըզբոլլահ» շարժման դեմ՝ նշելով, որ լիբանանյան զինվորականների միջոցներն այնքան արդյունավետ չեն, որքան ակնկալում էր իսրայելական կողմը:

«Եթե Իսրայելի և Լիբանանի սահմանին հրադադարը շարունակվի իսրայելական զորքերի դուրսբերումից հետո էլ, Իսրայելի հյուսիսային շրջաններից տեղահանված բնակիչները մարտի 2-ից կկարողանան վերադառնալ հայրենիք»,- նշում է The Times of Israel-ը:

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ղեկավարը հայտարարել է, որ իսրայելական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն լիբանանյան տարածքից մինչև փետրվարի 18-ը: Նրա խոսքով՝ Իսրայելը ոչ մի պատճառ չունի  ռազմական ներկայություն պահպանելու հարավային Լիբանանի որևէ կետում:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

גאורגיה, טורקיה, אזרבייג’ן ובולגריה חתמו על מזכר הבנות בתחום האנרגיה

Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Բուլղարիան էներգետիկ ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Բուլղարիան Բաքվում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցում և առևտուր» ծրագրի շրջանակում: «Այս նախագծի շնորհիվ, որի հիմքերը մենք դրել ենք