Պատանդներ Ամիրամ Քուպերի և Սահար Բարուխի դիակները վերադարձվել են Իսրայել՝ հուղարկավորության համար, դիակների նույնականացման գործընթացի ավարտից հետո, հայտնել է Իսրայելի բանակը հինգշաբթի, հոկտեմբերի 30-ի ուշ երեկոյան, ըստ Reuters-ի:
Պաղեստինյան զինված խմբավորում ՀԱՄԱՍ-ը հինգշաբթի փոխանցել է մահացած իսրայելացի պատանդների երկու դիակները, մեկ օր այն բանից հետո, երբ Գազայի կարճատև հրադադարը խախտվեց Իսրայելի մի շարք մահացու հարվածների պատճառով ամբողջ հատվածում:
Հրադադարի համաձայնագրով՝ ՀԱՄԱՍ-ը ազատել է բոլոր կենդանի պատանդներին՝ մոտ 2000 պաղեստինյան բանտարկյալների և պատերազմի ընթացքում կալանավորված անձանց դիմաց, մինչդեռ Իսրայելը հետ է քաշել իր զորքերը, դադարեցրել հարձակումը և ավելացրել է օգնությունը հատվածում:
ՀԱՄԱՍ-ը նաև համաձայնել է փոխանցել բոլոր 28 մահացած պատանդների մնացորդները ՝ պատերազմի ընթացքում զոհված 360 պաղեստինցի զինյալների դիմաց: Հինգշաբթի օրվա դրությամբ փոխանցվել էր 15 դիակ:


