Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն. Բետել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն. Բետել

Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը ԵԽԽՎ նստաշրջանում անդրադարձել է Հարավային Կովկասին: Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն:

«Նրանց իրավունքները երաշխավորված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: Պետք է հարգվի նաևիրենց տներ անվտանգ վերադառնալու իրավունքը»,- շեշտել է Բետելը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին այդ ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
ԵԽԽՎ-ում նաև կայացել է «ՄԻԵԴ վճիռների կատարումը» թեմայով քննարկումը: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրել է, որ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ կատարել ՄԻԵԴ-ի որոշումները:
«Արդյոք սա կարո՞ղ է ընդունելի լինել մեզ համար: Չկատարված վճիռները խաթարում են կոնվենցիոն համակարգի հեղինակությունն ու գործունեությունը: Հարկավոր է քայլեր ձեռնարկել վճիռների կատարման նոր մեխանիզմներ ներդնելու համար կամ դիտարկել պատժամիջոցների հնարավորությունը»,- ասել է Ջուլհակյանը:
ԵԽԽվ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանն էլ հայտարարել է, որ «Իլհամ Ալիևն արդեն տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրենց իրավունքներից, խայտառակ դատավարություններ է անցկացնում հայ բանտարկյալների նկատմամբ, այժմ էլ Ադրբեջանի քաղաքացիներին է զրկում Ստրասբուրգում արդարադատության իրավունքից:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Lebanese PM bans Hezbollah’s military activities after attack on Israel

Լիբանանի իշխանությունները արգելել են «Հըզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում

Մերձավոր Արևելքի հակամարտության կտրուկ սրման ֆոնին Լիբանանի կառավարությունն «անհապաղ արգելք» է կիրառել արմատական ​​շիա «Հըզբոլլահ» շարժման ռազմական գործունեության հանդեպ։ Խմբի բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության

Mirzoyan and Araghchi discuss Middle East situation, humanitarian issues

Միրզոյանը Արաղչիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունը

Մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: