Կանադայում նշվել են ՀՀ անկախության 34-րդ և դեսպանության հիմնադրման 30-րդ տարեդարձերը

Կանադայում նշվել են ՀՀ անկախության 34-րդ և դեսպանության հիմնադրման 30-րդ տարեդարձերը
Հոկտեմբերի 2-ին Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել Անկախության 34-րդ և Դեսպանության հիմնադրման 30-րդ տարեդարձերին նվիրված պաշտոնական ընդունելություն:
Դեսպանատնից հայտնում են, որ միջոցառմանը բացման խոսքով և շնորհավորական ուղերձով հանդես է եկել Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը: Ելույթ է ունեցել նաև Կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։ Վերոնշյալ տարեդարձների կապակցությամբ շնորհավորական ուղերձներ էին հղել Կանադայի Օնտարիոյի նահանգապետ Դագ Ֆորդը, Օնտարիո նահանգի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արիս Պապիկյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
Շնորհավորելով ներկաներին վերոնշյալ երկու կարևոր և փոխկապակցված իրադարձությունների առթիվ՝ դեսպան Հարությունյանը կարևորել է անկախության խորհուրդը՝ մասնավորապես ընդգծելով, որ պետության ապագան կերտվում է ոչ միայն առերեսվող իրադարձություններով, այլև դրանց արձագանքելու ունակությամբ, այն է՝ միասնականությամբ, արժանապատվությամբ և քայլերի խորը գիտակցմամբ։ Անդրադառնալով դեսպանության 30-ամյակին՝ Ա. Հարությունյանը մեծապես կարևորել է կանադահայ համայնքի անգնահատելի և նվիրական ներդրումը ՀՀ դեսպանության շենքի հիմնադրման գործում, ինչպես նաև շարունակական աջակցությունը Հայաստանին բազմաբնույթ ծրագրերի միջոցով։
Միջոցառման երաժշտական մասն ապահովել են կանադահայ սոպրանո Սաշա Ջիհանյանը և դաշնակահար Արտեն Արաբյանը։ Ընդունելությանը ներկա են գտնվել Քվեբեկում ՀՀ պատվո հյուպատոս Լևոն Աֆեյանը, Կանադայի գործադիր և օրենսդիր մարմինների, ՀՀ դեսպանության հիմնադրման ակունքներում կանգնած հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև մշակույթի և գիտության ոլորտի գործիչներ։
Կանադայում նշվել են ՀՀ անկախության 34-րդ և դեսպանության հիմնադրման 30-րդ տարեդարձերը

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47