Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ ասված է. Սիմոնյանը՝ Հաջիևի հայտարարությունների առնչությամբ արձագանքի մասին

אני חושב שהכל כבר נאמר: סימוניאן על התגובה להצהרותיו של חג’ייב

«Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ ասված է, և միշտ չէ, որ բոլոր ասածները պետք է արձագանք ստանան»։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունների վերաբերյալ հարցին։ Հաջիևը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել էր որպես աղվանական։

«Պետք է գիտակցենք՝ դա ինչ-որ բան փոխելո՞ւ է։ Դուք ինձ լավ եք ճանաչում։ Կարող եմ հիմա ինչ-որ սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքել, մենք բոլորս մի 15 րոպե լավ զգանք, բայց բանակցություններին ես դրանով վնաս տամ։ Խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, երբ այդ խնամքը պետք է ցույց տալ ու ի ցույց դնել»,- ասաց Սիմոնյանը։

Ճշտող հարցին՝ արդյոք այդ խնամքը պետք է ցուցաբերի միայն հայկական կողմը, Սիմոնյանը նշեց, որ ինքը պատասխանատու չէ ադրբեջանական կողմի գործողությունների համար և չի էլ ցանկանում լինել։

«Մենք ոչ իրենց աչքն ունենք՝ տեսնելու, թե իրենք ոնց են տեսնում իրավիճակը, ոչ էլ իրենք մեր աչքն ունեն՝ տեսնելու»,- ասաց նա։

ԱԽ քարտուղարը չհերքեց, որ կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ և այդ հարցի շուրջ խոսել է նրանց ներկայացուցիչների հետ։

«Այո՛, խոսել եմ։ Մենք չենք խոսում՝ ով է սխալ, ով՝ ճիշտ։ Ես ձեզ ասում եմ՝ կա իրենց տեսակետը, և կա մերը։ Իմ աշխատանքի իմաստն այն է, որ այդ տեսակետները չբերել, և չբախվեն մեկը մյուսին։ Հիմա ձեզ թվում է, որ մենք մտնենք այդ խոսակցությունների մեջ, ձեր կարծիքով՝ ո՞ւր է տանելու մեզ այդ խոսակցությունը։ Այսինքն՝ մեր ինքնության պաշտպանությունը դրանո՞վ է պայմանավորված»,- ասաց Սիմոնյանը։

Լրագրողների դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը Գանձասար էր տարել ամբողջ դիվանագիտական կազմին և հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել որպես աղվանական, ԱԽ քարտուղարը հակադարձեց՝ նշելով, որ հայկական կողմն էլ այդ ամբողջ դիվանագիտական կազմին տարել է Մատենադարան։

Սիմոնյանի խոսքով՝ խաղաղությունն ու ընթացող գործընթացները միմյանց հակադրելը ճիշտ չէ։ Նա ընդգծեց, որ կարող է «այնպիսի սուր բան ասել, որ ասեն՝ ուխ, տես՝ ինչ ասաց», սակայն դա կարող է վնասել խաղաղությանը։

Լրագրողների դիտարկմանը, որ Հաջիևի հայտարարություններին հետևել են Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, Սիմոնյանը նշեց, որ Իլհամ Ալիևի հայտարարություններին կպատասխանի ՀՀ ղեկավարը։

«Ես Հայաստանի Հանրապետության ղեկավարը չեմ։ ՀՀ ղեկավարի անունից որևէ երկրի ղեկավարին պատասխանելու ցանկություն չունեմ»,- ընդգծեց Սիմոնյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Գանձասարում տեղի ունեցածից հետո է Սիմոնյանը նախաձեռնել Հաջիևի հետ հեռախոսազրույցը։ Նա ընդգծեց, որ իրենք մշտապես կապի մեջ են։

«Մենք մշտապես կոնտակտի մեջ ենք։ Ինքն ունի իմ հեռախոսահամարը, ես ունեմ իրը, կարելի է ասել՝ երկու օրը մեկ խոսում ենք»,- ընդգծեց Սիմոնյանը։

Հարցին՝ արդյոք հեռախոսազրույցը տեղի է ունեցել Գանձասարի միջադեպից հետո, Սիմոնյանը պատասխանեց՝ այո։

«Այո՛, խոսել եմ դրանից հետո, բայց թույլ տվեք մանրամասները չպատմել»,- ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ ինքը ոչ միայն մտահոգությունն է հայտնել, այլև այլ մտահոգություններ է փոխանցել՝ ընդգծելով, որ նման դեպքերը չպետք է խանգարեն խաղաղության գործընթացին։

«Հիմա էլ եմ կարծում, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նման իրադարձությունները չխանգարեն պրոցեսին»,- հավելեց ԱԽ քարտուղարը։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

בית המשפט לחוקה פרסם את נוסח ההחלטה המלא בנוגע ל-TRIPP

ՍԴ-ն հրապարակել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը

Սահմանադրական դատարանը հրապարակել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ամբողջական որոշումը։ ՍԴ-ն արձանագրել է,

הסכם TRIPP תואם את החוקה: פסיקת בית המשפט החוקתי

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին: Սահմանադրական դատարանում գործի դատաքննությունն իրականացվել է գրավոր ընթացակարգով. զեկուցող դատավորը եղել է Էդգար Շաթիրյանը: Բարձր դատարանի պաշտոնական որոշմամբ՝

מזכיר מועצת הביטחון ושגריר גאורגיה בארמניה דנים ביחסים הבילטרליים

ԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: Զրուցակիցների