Կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում գրանցված ձեռքբերումները

פגישה של מזכ”ל משרד החוץ של ארמניה עם סגן המנהל הכללי של המנהל הכללי לענייני הגירה ופנים של הנציבות האירופית

Կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում գրանցված ձեռքբերումները. ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ԵՀ պաշտոնյային

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Դավիթ Կարապետյանը ողջունել է Եվրոպական միության կողմից ներկայացված ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագիրը՝ նշելով, որ այն կարևոր առաջընթաց է երկկողմ հարաբերությունների խորացման, շարժունակության և մարդկանց միջև շփումների, միջմշակութային, ակադեմիական և մասնագիտական կապերի խթանման ուղղությամբ: Ընդգծվել է Հայաստանի հանձնառությունը Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը, որը համահունչ է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:

Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում վերջերս գրանցված ձեռքբերումները: Գլխավոր քարտուղարն անդրադարձ  է կատարել քաղաքացիական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողովին ներկայացված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունման, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարության նորաստեղծ եվրոպական ինտեգրման հարցերով վարչության ստեղծմանն ուղղված քայլերին, ինչը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման արտացոլումն է:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ