ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածը փոխանցել Պաղեստինի ազգային իշխանությանը. Sky News Arabia

Hamas reportedly agrees to give control of Gaza to Palestinian Authority

[ad_1]

ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է Գազայի հատվածը հանձնել Պաղեստինի ազգային իշխանությանը (PNA), հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Իր որոշման մասին, որ  ՀԱՄԱՍ-ն ընդունել է Եգիպտոսի ճնշման ներքո Կահիրեում բանակցությունների ժամանակ, կազմակերպությունը հայտնել է Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավարությանն ուղղված նամակում, նշում է հեռուստաալիքը։

Միաժամանակ ՀԱՄԱՍ-ը պահանջներ է ներկայացրել՝ նոր վարչակազմում պետք է ընդգրկվեն իրենց պետական ​​ծառայողները և կենսաթոշակ ստանան։

Ynet-ն էլ՝ վկայակոչելով Իսրայելի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աշխատում է թույլ չտալ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ գործարքի երկրորդ փուլի իրականացումը: Իսկ դա հավասարազոր է պայմանագրի խախտման, որում ասվում է, որ կողմերը երկրորդ փուլի վերաբերյալ բանակցություններ կսկսեն փետրվարի 3-ին։

Մինչդեռ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Նեթանյահուն Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին տեղեկացրել է, որ երկուշաբթի անվտանգության կաբինետին հրավիրելու է՝ քննարկելու Գազայում հրադադարի ու պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրի երկրորդ փուլը:

Այն կներառի  ողջ մնացած առևանգված 19 զինվորի հանձնումը և մահացած առևանգվածների մարմինների վերադարձը: Բանակցության ժամանակ կորոշվի նաև երկու կողմի դիրքորոշումը՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնության հասնելու համար:

[ad_2]

ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,