ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իսրայելցի-ամերիկացի պատանդ Էդան Ալեքսանդրին և հանձնել նրան Կարմիր խաչին։ Տեղեկությունը հաստատել է Իսրայելը։
21-ամյա Ալեքսանդրը ծառայել է Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող զորամասում, երբ գերի է ընկել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ։
Պաղեստինյան խմբավորումը հայտարարել է, որ Ալեքսանդրին ազատ է արձակում որպես բարի կամքի դրսևորում՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև 19 ամիս շարունակվող պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցությունները վերսկսելու համար։
Պատանդի ազատ արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան այցից առաջ, որը պետք է սկսվի երեքշաբթի։