ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է հանձնել չորս զոհված պատանդի մարմինները

Hamas hands over bodies of 4 hostages, including 2 youngest captives

Չորս զոհված պատանդի մարմինները, որոնք ՀԱՄԱՍ-ը հանձնել է Կարմիր խաչին որպես զինադադարի մաս, տեղափոխել են Իսրայելի տարածք։ Նրանց թվում են 10 ամսական և 4 տարեկան եղբայրները, նրանց 32-ամյա մայրը և 83-ամյա ակտիվիստ Օդեդ Լիֆշիցը։

Յաֆֆայում Իսրայելը կանցկացնի մարմինների նույնականացում, գործընթացը կարող է տևել մինչև 48 ժամ:

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ներում է խնդրել. «Իսրայել պետության անունից գլուխս խոնարհում եմ և ներում հայցում: Ներողություն, որ չպաշտպանեցի ձեզ այդ սարսափելի օրը, որ չկարողացա ձեզ ողջ-առողջ տուն վերադարձնել»,- գրել է նա X-ի իր էջում։

ՀԱՄԱՍ-ը Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ է զոհվածների մարմիններ հանձնում: Մինչ աճյունները Կարմիր խաչին հանձնելը խմբավորումը հայտարարություն է տարածել՝ կրկին նշելով, որ պատանդները զոհվել են Իսրայելի ավիահարվածից։ Խմբավորումը պնդում է, որ արել է «ամեն ինչ՝ պատանդներին պաշտպանելու և նրանց կյանքը պահպանելու համար»։

Իսրայելը չի ​​հաստատել այս պնդումները։ Առողջապահության նախարար Ուրիել Բուսոն,  ասել է, որ հնարավորության դեպքում դիակների նույնականացման գործընթացում կփորձեն պարզել նաև զոհերի մահվան պատճառը՝ գրում է Times of Israel-ը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Prime Minister arrives in Georgia on a working visit

Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: Մարտի 4-ին տեղի է

Armenia, Omani Foreign Ministers discuss situation in Middle East

Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներն ընդգծել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը խաղաղ միջոցներով հանգուցալուծելու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում