Հայաստանը, որ ճանաչվել է որպես քաղաքակրթության օրրան, գեղեցիկ երկիր է հարուստ կենսափորձ ունեցող ժողովրդով և երկար ու մշակույթով հարուստ պատմությամբ: Որպես արդյունք` Հայաստանը գրավիչ զբոսաշրջային վայր է: Երկրի ամբողջ տարածքում կարելի է գտնել Անտիկ դարաշրջանի և միջնադարյան բազմաթիվ հուշարձաններ և գլուխգործոցներ: Զբոսաշրջությունը Հայաստանում արմատներով գնում է դեպի երկրի պատմական և բնական տեսարժան վայրերը, ինչպիսիք են Սևանա լճի ջրային առողջարանները, Արզնիի և Ջերմուկի տաք աղբյուրները, Դիլիջանի, Աղվերանի, Ծաղկաձորի, Բյուրականի և Գուգարքի անտառները և հարավ-արևելյան շրջանների լեռնային բնական քարայրները ու ժայռերը: 5165 մետր բարձրություն ունեցող Արարատ լեռը, որը աշխարհագրորեն տեղակայված է Թուրքիայի տարածքում, Հայաստանի ազգային խորհրդանիշն է և տեսանելի է հարավ-արևմտյան շրջանների գրեթե բոլոր վայրերից:
Արարատ լեռան վեհ գագաթները հրաշալի տեսարան են բացում դեպի Երևան: Խոր Վիրապի վանքը և հնագույն քաղաք Դվինը (մ.թ.ա. 2 դար) գտնվում են մայրաքաղաք Երևանից միջին հեռավորության վրա: Հայաստանի ամենասիրելի կոմպոզիտորներից մեկի` Կոմիտասի արձանը գտնվում է Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի դիմաց: Բազմաթիվ յուրատեսակ ստեղծագործություններից բացի Կոմիտասը ճամփորդել է ամբողջ երկրով մեկ` գրի առնելով ժողովրդական երգերը հետագա սերունդների համար: Երևանը, որ բույն է դրել վեհաշուք Արարատ լեռան ձյունածածկ բարձունքների ստվերում, որտեղ Նոյյան Տապանն առաջին անգամ հանգրվանեց Մեծ Ջրհեղեղից հետո, Հայաստանի մայրաքաղաքն է: Ավելի քան 1.2 մլն բնակչությամբ Երևանը աղմկոտ քաղաք է: Քաղաքի կենտրոնը` Հանրապետության հրապարակը, նախագծված է հայ ազգային ճարտարապետության ոճով, որտեղ գտնվում են Կառավարության շենքը, նախարարների պալատը և այլ կառավարական գրասենյակներ, ինչպես նաև Էրեբունի և Մարիոթ Արմենիա հյուրանոցները:

Հանրապետության հրապարակում են գտնվում նաև Հայաստանի պատմության թանգարանը և ազգային պատկերասրահը: Այստեղ կարելի է գտնել հնագույն Ուրարտուի և Հայաստանի տեղեկատվական և հետաքրքիր նմուշներ ու մոդելներ: Ազգային պատկերասրահում կարելի է տեսնել հայ արվեստի բացառիկ հավաքածու սկսած մ.թ. 7-րդ դարից: Մայրաքաղաքի բազմաթիվ թանգարանների շարքում 2 ամենահետաքրքիրներն են գեղանկարիչ Մարիտիրոս Սարյանի (1880-1972) և 20-րդ դարի կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի (1903-1978) տուն-թանգարանները:
Երևանը` Հայաստանի հնագույն մայրաքաղաքը, ջերմորեն ընդունում է բոլորին: Այն աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է: Ամենավաղ բնակությունը այստեղ արձանագրվել է մ.թ.ա. 782թ.-ին: Արգիշտի Առաջին թագավորը ներկայիս Երևանի հյուսիս-արևելյան մասում հիմնեց մի բերդաքաղաք` հետևյալ քարե արձանագրությամբ: «Խալդի աստծո զորությամբ Մենուայի որդի Արգիշտին կառուցեց այս անառիկ ամրոցը և անվանեց այն Էրեբունի…»: Երևանի Էրեբունի թանգարանում դեռևս կարելի է տեսնել մասունքներ` կապված մեր պատմության այս հատվածի հետ:
Երևանի բազմաթիվ հետաքրքիր վայրեր այցելելիս կծանոթանաք աշխարհի ամենահին ազգերից մեկի մշակույթի և պատմության հետ:
Ինչ են պատմում օտար աղբյուրները Հայաստանի մասին ` Թայմ Մեգզին Ալմանակ 2001, էջ 271-272
Հայաստան
(Վիճակագրական տվյալները կրճատված են)
Աշխարհագրական դիրքը
Հայաստանը գտնվում է հարավային Կովկասում և նախկին սովետական պետություններից ամենափոքրն է: Հյուսիսից այն սահմանակից է Վրաստանին, արևելքից` Ադրբեջանին, Իրանին` հարավից և Թուրքիային` արևմուտքից: ժամանակակից Հայաստանը հնագույն Հայաստանի ընդամենը մի փոքր մասն է: Ամուր ժայռերի և հանգած հրաբուխների երկրի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է` 13,453 ֆուտ` 4095 մետր բարձրությամբ:
Պատմությունը
Աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը` Հայաստանը, իր կազմի մեջ ընդգրկում էր մի ժամանակ Արարատ լեռը, որն ըստ բիբլիական ավանդության, համարվում է այն լեռը, որի վրա հանգրվանել էր Նոյյան Տապանը ջրհեղեղից հետո: Այն աշխարհում առաջին երկիրն էր, որ պաշտոնապես ճանաչեց քրիստոնեությունը` որպես պետական կրոն ( մ.թ. 301):
Մ.թ.ա. 6-րդ դարում հայերը բնակվեցին Ուրարտու (Արարատի ասորիական անունը) թագավորությունում, որն անկում էր ապրում: Տիգրանի Մեծի կառավարման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 95-55) Հայոց Կայսրությունը հասավ իր բարձունքին և դարձավ Ասիայի ամենահզոր տերություններից մեկը` ձգվելով Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով: Իր երկարատև պատմության ընթացքում, ինչևէ, Հայաստանը զավթվել է տարբեր կայսրությունների կողմից: Օտար տիրապետության մշտական սպառնալիքի տակ հայերը դարձան կոսմոպոլիտ, ինչպես նաև կատաղի պայքարողներ իրենց մշակույթի և ավանդույթնների համար:
Դարեր ի վեր Հայաստանը նվաճվել էր հույների, հռոմեացիների, պարսիկների, բյուզանդացիների, մոնղոլների, արաբների, օսմանյան թուրքերի և ռուսների կողմից: 16-րդ դարից մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Հայաստանի զգալի մասը ղեկավարվում էին իրենց վայրի զավթիչներից մեկի` Օսմանյան Թուրքիայի կողմից, որի լծի տակ նրանք ենթարկվեցին խտրականության, կրոնական հետապնդումների, ծանր հարկերի և զինված հարձակումների: Ի պատասխան հայ ազգայնական շարժումների` թուրքերը կոտորեցին հայերին 1894 և 1896 թվականներին: Ամենասարսափելի կոտորածները տեղի ունեցան 1915 թ.-ի ապրիլին` Առաջին հանաշխարհային պատերազմի ժամանակ, երբ թուրքերը պատվիրեցին հայ ազգաբնակչության տեղահանությունը Սիրիայի և Միջագետքի անապատներ: Ըստ պատմաբանների 1.5 մլն հայեր են սպանվել կամ սովամահ եղել: Սա համարվում է 20-րդ դարում տեղի ունեցած առաջին Ցեղասպանությունը:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի պարտությունից հետո, 1918թ. մայիսի 28-ին ստեղծվեց Հայաստանի անկախ հանրապետությունը, բայց գոյատևեց միայն մինչև 1920թ.-ի նոյեմբերի 29-ը, երբ այն կցվեց սովետական բանակին: 1922-ի մարտի 12-ին Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը միացան և ձևավորեցին Անդրկովկասյան Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, որը դարձավ ՍՍՀՄ-ի մասը: 1936-ին վերակազմավորումից հետո Հայաստանը դարձավ ՍՍՀՄ կազմում առանձին պետություն: 1988-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժը սպանեց հազարավորների, տնազուրկ թողեց հսկայական թվով բնակչության և տնտեսական կործանման բերեց:
Սովետական միության փլուզումից հետո 1991թ.-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը: 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի, փորձելով լռեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումը խաղաղ ճանապարհով հասնելու ինքնորոշման, արդյունք եղան Ադրբեջանից ավելի քան 400000 հայերի ներգաղթի և շուրջ 70000 մարդկանց տեղահանման, որոնք ստիպված էին լքել իրենց բնակության մշտական վայրերը: 1990-ականների սկզբից Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման արդյունքում առաջացած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բարդացրեց տնտեսական իրավիճակը նորաստեղծ անկախ պետությունում: 1994-ին հրադադարի համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բանակցությունները շարունակվում են Եվրոպայում Անվտանության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակներում:
Հայկական Սփյուռքը գոյություն է ունեցել ազգի ամբողջ պատմության ընթացքում և հայերի արտագաղթը առավել մեծ ծավալների հասավ սկսած Սովետական Միությունից անկախանալուց հետո: Աշխարհի 8 մլն հայերի 60%-ը ապրում են երկրից դուրս, մեկական մլն ԱՄՆ-ում և Ռուսաստանում: Մեծ հայկական համայնքներ կան Վրաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Արգենտինայում և Կանադայում:
Մշակութային ժառանգությունը
Հայ մշակութային ձեռքբերումների մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է իմանալ թանգարաններում, թատրոններում և համերգասրահներում: Թատրոնը Հայաստանում ունի ավելի քան 2000 տարվա ավանդույթ: Կարող եք այցելել բազմազան ներկայացումների, տիկնիկային թատրոնների ներկայացումների և ջազ երաժշտության համերգների:
Մեսրոպ Մաշտոց պողոտայում, որն հանդիսանում է Երևան քաղաքի գլխավոր մայրուղին, գտնվում է Մատենադարանը` հնագույն ձեռագրերի ինստիտուտը: Մատենադարանում է գտնվում հնագույն ձեռագրերի աշխարհի ամենամեծ հավաքածուն (շուրջ 16,000): Հավաքածուն ընդգրկում է օտարազգի փիլիսոփաների շատ արժեքավոր աշխատանքներ, որոնցից մի քանիսը պահպանվել են միայն հայերեն թարգմանությամբ: Դրանց թվում են Արիստոտելի, Եվսեբիոս Կեսարացու և շատ ուրիշների գործեր: Արվեստի սիրահարները կարող են այցելել Ազգային պատկերասրահ, որտեղ ցուցադրվում են եվրոպացի և ռուս նկարիչների աշխատանքների հարուստ հավաքածուներ: Հանրապետության հրապարակում տեղակայված այս տպավորիչ ճարտարապետությամբ շենքում է գտնվում նաև հայտնի հայ նկարիչների, ինչպիսիք են Այվազովսկին և Սարյանը, գործերի հարուստ ազգային հավաքածուն: Դեռևս վաղ տարիքից հայերի մեջ սերմանվում և ամրապնդվում է ստեղծագործական ոգին: Հետևաբար, մանկական պատկերասրահը իր տեսակի մեջ միակն էր աշխարհում, որ հանդես եկավ մշտական ցուցահանդեսներով: Այն գտնվում է Աբովյան 13 փողոցում` հին Երևանի ամենալավ պահպանված փողոցներից մեկում:Ազատության հրապարակի գլխավոր հատկանիշներից մեկը` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը, որի դիզայնը հիմնված է 7-րդ դարի Զվարթնոցի տաճարի ճարտարապետության վրա, ի համալրում օպերայի բաղկացած է մի շքեղ համերգասրահից:
Այժմ շատ հայտնի հայ գրողների, պոետների և նկարիչների տուն-թանգարաններ են բաց զբոսաշրջիկների համար: Նրանց աշխատանքային ժամերը տարբեր են, ուստի խնդրում ենք նախապես զանգահարել:
Վայելեք զբոսանքը Երևանում և ծանոթացեք յուրահատուկ ճարտարապետական լուծումներին:
Երևանի ճարտարապետական տեսքը առանձնանում է նրանով, որ շենքերի մեծ մասը կառուցված են տուֆի և բազալտի տարբեր գույների քարերով, որոնք երկուսն էլ հրաբխային ծագման քարեր են: Սա Երևանը դարձնում է այն հազվադեպ քաղաքներից մեկը, որտեղ չկան ներկված շենքեր:
Քաղաքում պահպանվել են միջազգային ճանաչում ունեցող հայտնի քանդակագործների արձաններ, ինչպիսիք են Երվանդ Քոչարը, Լևոն Թոկմաջյանը և ուրիշներ: Արձանների մեծ մասը պատկերում են հայ ազգային հերոսներին կամ փառաբանում են ազգային կարևորություն ունեցող իրադարձությունները: Առաջարկվում է տեսնել հետևյալը`
Սասունցի Դավթի արձանը` հայ հավաքական կերպարի խորհրդանիշը: Վարդան Մամիկոնյանի` մ.թ. 451 թ. Ավարայրի ճակատամարտի հերոսի արձանը: 18-րդ դարի աշուղ Սայաթ-Նովայի արձանը, Խաչատուր Աբովյանի արձանը, ով հայտնի է ժամանակակից հայոց լեզվում հեղափոխություն մտցնելու և Արարատ լեռը մագցլելու համար: Հայտնի հայ պոետների` Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի, նկարիչ Մարտիրոս Սարյանի, ով հայտնի է իր վառ գույներով և հայոց բնապատկերների յուրահատուկ մեկնաբանություններով: Երեկոյան կարող եք հանգստանալ փարիզյան ոճի սրճարաններում կամ զբոսնել Հանրապետության հրապարակի հրաշալի շատրվանների մոտ:
Հայաստանն հաճախ անվանում են թանգարան բաց երկնքի տակ: Ամբողջ Հայաստանի տարածքում կան շուրջ 40.000 պատմական հուշարձաններ:
Մ.թ. 310-ին հայերն առաջին ազգն էին, ովքեր ընդունեցին քրիստոնեությունը որպես իրենց երկրի պետական կրոն: Որպես արդյունք հայոց մշակութային ժառանգության մեծ մասը ձևավորված է քրիստոնեական հավատքի հետ կապված սիմվոլներով և արժեքներով:
Հայաստանում պահպանվող 40.000 հնագույն հուշարձաններից շատերը քրիստոնեական եկեղեցիներ և վանքեր են, որոնց մեծ մասը կառուցվել են քանդված հեթանոսական տաճարների հիմքի վրա: Հայաստանում միայն մեկ հեթանոսական տաճար է մնացել` Գառնիի տաճարը:
Իրենց եկեղեցիները կառուցելով հայերը զգալի ներդրում են կատարել աշխարհի ճարտարապետական ավանդությանը: Նրանք մշակեցին եկեղեցու հատակագիծը խաչի տեսքով պատկերելու գաղափարը: Այս վաղքրիստոնեական բազիլիկա ոճը ավելի ուշ ներմուծվեց եվրոպական տաճարների գոթական ճարտարապետության մեջ:
Հայկական խաչքարերը ազգային ժառանգության յուրահատուկ մասն են: Հայաստանում կան շուրջ 4000 խաչքարեր և նրանցից յուրաքանչյուն ունի եզակի նախշ:
Էջմիածինը Հայաստանի հոգևոր կենտրոնն է: Այն Հայ Առաքելական եկեղեցու սուրբ նստավայրն է:Մայր Տաճարը կառուցվել է մ.թ. 301-ին նախկին հեթանոսական տաճարի տեղում:
Հայաստանի լեռնային տարածքները հարուստ են հանքային ջրի աղբյուրներով` հայտնի իրենց բուժիչ հատկություններով: Չնայած հայկական հանքային ջրերը այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են Ջերմուկը, Արզնին, Բջնին, Հանքավանը և Դիլիջանը շշալցվում են և լայնորեն տարածվում ամբողջ երկրում, խորհուրդ է տրվում այդ ջրերի բուժիչ հատկություններից օգտվել` այցելելով աղբյուրները, որոնցից յուրաքանչյուրը գեղեցիկ և հայտնի առողջարաններ են:
Օրինակ Դիլիջանը իր փարթամ անտառներով և հրաշալի բլուրներով իդեալական է արշավների և ճամբարների կազմակերպման համար: Դրա գեղեցկությունը ոգեշնչել է շատ հայտնի կոմպոզիտորների և երաժիշտների, ինչպիսիք են Բենյամին Բրիտտենը, Արամ Խաչատուրյանը, Դիմիտրի Շեստակովիչը, Մստիսլավ Ռոստրոպովիչը և շատ ուրիշներ, ովքեր օթևանել են երաժիշտների համար նախատեսված առողջարանում:
Ինչ կարելի է տեսնել Հայաստանում
Հայաստանը զբաղեցնում է 2977 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Տարածքի միջին բարձրությունը 1800 մետր է ծովի մակարդակից, ամենաբարձր գագաթը` 4090 մետր և ամենացածր կետը` Դեբետ գետի կիրճը 380 մետր:
Հայաստանը զբաղեցնում է Հայկական Լեռնաշխարհի մի մասը: Այն մտնում է Ալպ-Հիմալայան լեռնային համակարգի մեջ և կարող է անվանվել լեռների կղզի:
Օդանավով Հայկական Լեռնաշխարհի վրայով թռչելիս կարելի է տեսնել լեռների անվերջ շղթա, բարձունքներում թաքնված լճեր, լեռնային հոսանքներ և ջրվեժներ, հովիտներ, մեկուսացված լեռնաշխարհներ: Այս ամենի մեջ Սևանա լիճը բացահայտում է ինքն իրեն մշտապես փոփոխվող գույներով` դառնում երկնքի հետ ներդաշնակ կամ հակադրվում կապույտ երկնքի հետ: Գրեթե մեղք է լինել Հայաստանում և չտեսնել Սևանա լիճը կամ չլողալ դրա մեջ: Սևանը խորհրդավոր լիճ է: Այն գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, դրա առավելագույն խորությունը 99 մետր է, այնտեղ մի թերակղզի կա, որը մի քանի տասնամյակ առաջ կղզի է եղել: 28 գետեր են թափվում լիճը և միայն մեկ գետ` Հրազդանն է սկիզբ առնում դրանից: Հայաստանի տարածքում կան 10 բնական լճեր, 15 սրընթաց գետեր, 5 կիրճեր, որոնք ձևավորում են բարձր և ցածր գագաթների շղթա:
Այցելեք այս Ավետյաց Երկիրը, որտեղ ականատես կարող եք լինել մարդու ստեղծած հրաշքներին` բնության հրաշալիքների կողքին: Ասեղնագործ խաչքարերը` փորագրված ժայռերի վրա, շարունակում են բնական ծագումը: Կամ կարող եք նայել նաև Գեղարդի վանքին` տեղակայված խոր կիրճում: Դարեր շարունակ արհեստավորները պայքարել են քարերի դեմ և ստեղծել են ժայռերի մեջ փորագրված մի հուշարձան, որին կարծես մարդկային ձեռք երբևէ չի դիպչել: Շատ տեսարժան վայրերում` խիտ անտառներով կամ խորը կիրճերով ծածկված լեռներում, կարելի է գտնել ցրված, բայց որոշակի ներքին տրամաբանությամբ իրար հետ կապված ճարտարապետական գլուխգործոցներ, ինչպիսիք են Հաղարծինի վանական համալիրը (X-XIII մ. թ.), Գոշավանքը (X-XIII մ.թ.), Կեչարիսը (XI-XX մ.թ.), Սանահինի և Հաղպատի վանական համալիրները (X-XX մ.թ.), Օձունը (VI-VII մ.թ.), Մարմաշենը (IX-XIII մ.թ.), Լոռու բերդը և բերդաքաղաքը (II հազարամյակ մ.թ.ա. -XVII մ.թ.), Հնեվանքը (XII-XIII մ.թ.): Եթե ուզում եք քայլել և արկածային տպավորություններ ստանալ, կարող եք ներքև իջնել կիրճով և հետո բարձրացնել ձեր գլուխը: Դուք կտեսնեք անմատչելի ամրոցների մի շղթա` ընկղմված արևի ճառագայթների մեջ, որոնք թվում է թե դուրս են եկել ժայռերի հետևից և կախված են օդում: Դուք կարող եք մագլցել դեպի Ամբերդի (VII-XV մ.թ.), Հալիձորի (XVII մ.թ.), Բաղաբերդի (V մ.թ.), Գառնիի (I մ.թ.ա.) ամրոցները և կզգաք դարերի ոգին, մարդու մտքի կռիվը և դրա ուժի գերակշռությունը բնության հանդեպ:
Լճերի, գետերի և աղբյուրների այս երկիրը հարուստ է նաև հանքային ջրերով: Ջերմուկում, Բջնիում, Դիլիջանում և այլ առողջարաններում կարելի է հանքային ջրերով լոգանքներ ընդունել և տարբեր հիվանդություններից բուժվել:
Շաքեի ջրվեժը Հայաստանի ջրային գեղեցկություններից մեկն է, որը թափվում է 18 մետրից և լցվում Հրազդան գետը, որն անցնում է Սյունիքով և միանում Արաքս գետին: Քայլեք Հայաստանի անտառներով, որտեղ կարող եք տեսնել տարատեսակ կենդանիներ և թռչուններ: Կարող եք որսի գնալ, ուղղակի փորձել և հավանաբար չեք հիասթափվի:
Հայաստանը գեղեցիկ է ոչ միայն ամռանը, այլ նաև ձմռանը, երբ սարերն ու հովիտները ծածկվում են ձյունով: Ծաղկաձոր քաղաքում ճոպանուղիով կարող եք բարձրանալ Թեղենիս լեռան կատարը, զննել բարձունքների շքեղությունը, տաք ավազի վրա պատրաստված մի բաժակ արևելյալ սուրճ խմել և դահուկներով սահել սարերից ներքև: Շիրակի դաշտավայրը նույնպես կարող է ձեզ ձմեռային սպորտի հնարավորություններ ընձեռել:
Հարթավայրերում և, մասնավորապես, Սևանա լճի ափին կամ Արաքս գետի ափերին կարող եք դիտել թռչունների վերաբնակեցումը գարնանը և աշնանը, վայելել ֆլամինգոների երգը և տարբեր տեսակների և գույների արագիլների:
Քայլեք հայկական քաղաքների փողոցներով, որոնք լի են բուսականությամբ: Նրանցից յուրաքանչյուրը պարտեզի է նման. երկարացրու ձեռքդ և վերցրու թթի կամ կեռաս, դեղձ կամ ծիրան: Յուրաքանչյուր քաղաք իր լեգենդն ու պատմությունն ունի, իր յուրօրինակությունը: Օրինակ Երևանը` Հայաստանի 13-րդ մայրաքաղաքը, 2006-ին կդառնա 2788 տարեկան, այն ավելի հին է, քան Կարթախենան: Երևանը գեղեցիկ է իր նոր և հին շենքերով, լայն փողոցներով, մեծ և փոքր թանգարաններով և ցուցահանդեսներով: Եթե ուզում եք տեսնել ամբողջ Երևանը, պետք է վեր բարձրանաք Հաղթանակի զբոսայգի և ամբողջ քաղաքը կսփռվի Արարատ լեռան ստորոտում: Եթե մի փոքր լարեք ձեր երևակայությունը, կնկատեք Նոյյան Տապանը Արարատ լեռան ձյունոտ գագաթին: Մարդկությունը այստեղ է ծնվել, բնակվել այս հովտում և Հայաստանի տարածքում քրիստոնեությունը առաջին անգամ ընդունվել է որպես պետական կրոն:


