Skip to content

Հայաստանը բարձր է գնահատում Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Ջուլիան Թրեյնորը (նստավայրը՝ Մոսկվա):

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու տարբեր ոլորտներում կապերի խորացմանը։

«Հայաստանը բարձր է գնահատում Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»,- նշել է նախագահը։

Իր հերթին, դեսպան Թրեյնորը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային տարբեր հարթակներում և բազմակողմ ձևաչափերում արդյունավետ համագործակցության վերաբերյալ հարցեր նշելով, որ փոխադարձ աջակցությունը կնպաստի երկու պետությունների շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խթանման հեռանկարներին: Կարևորվել են միջգերատեսչական շփումները՝ երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացնելու նպատակով:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի ամրապնդմանն աջակցելու գործնական քայլերի շուրջ: Այս համատեքստում քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, բիզնես-միջավայրի բարելավմանն ուղղված նախաձեռնությունները և ներդրումային նոր հնարավորությունների բացահայտման ուղիները:

Առանձնահատուկ շեշտադրվել է բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական և մշակութային բնագավառներում համագործակցային ներուժի իրականացումը խթանելուն ուղղված քայլերի կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում հանքարդյունաբերության ոլորտում նորզելանդական լավագույն փորձի կիրառումը Հայաստանում:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման փոխադարձ հետաքրքրությունը և պատրաստակամությունը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարար

Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարար

Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Գարեգին Բ-ի և ՀՀ-ի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ, քանի որ այսպես հնարավոր կլինի ժողովրդին շահագործել և՛