Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ

Armenia elected Vice-Chair of Committee for Protection of Cultural Property in Event of Armed Conflict
Դեկտեմբերի 4-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 20-րդ նստաշրջանը։ Այս մասին տեղեկացնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակությունից:
«Հայաստանը, հանդիսանալով Կոմիտեի անդամ, ընտրվեց 20-րդ նստաշրջանի փոխնախագահ։
Կոմիտեն ընդունեց որոշում՝ «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախմբին ուժեղացված պաշտպանության կարգավիճակի շնորհման հայտադիմում պատրաստելու նպատակով Հայաստանին տրամադրված միջազգային օժանդակության շրջանակներում իրականացված ծրագիրն ամփոփելու վերաբերյալ։
Իր ելույթում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց կոմիտեին՝ տրամադրված միջազգային օժանդակության ծրագրի համար և գնահատանք հայտնեց քարտուղարությանը՝ սերտ և արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ ՀՀ դեսպանն անդրադարձավ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին և ընդգծեց, որ Հայաստանը քարտուղարությանն է ներկայացրել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության ցանկում ներառելու հայտը։
Նստաշրջանի ընթացքում կոմիտեն դիտարկեց նաև 1954թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության քարտուղարության զեկույցը, միջազգային օժանդակության մեխանիզմի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, այս կապակցությամբ ստացված նոր դիմումները։ Անդամ երկրների հայտերի հիմքով՝ Կոմիտեն ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհեց մի շարք մշակութային օբյեկտների», — ասված է հաղորդագրությունում։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47