Skip to content

Հայաստանը իրենից կախված ամեն բան անելու է, որպեսզի իրավիճակը շարունակի մնալ կայուն. ԲՏԱ նախարար

אני חושב שלציבור אין שום סיבה לדאוג: שר היי-טק ארמניה על הצהרות משרד ההגנה של אזרביג’אני

Այն, որ հանրությունը մտահոգվում է ադրբեջանական կողմից սահմանին կրակոցների վերաբերյալ հայտարարությունների պատճառով, դա նաև ինձ և մեզ բոլորիս է մտահոգում: Այդ մասին լրագրողներին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Ինչո՞ւ, որովհետև մենք ակնկալում ենք շարունակել մեր երկխոսությունը կառուցողական մթնոլորտում և հասնել մեր վերջնանպատակին. այն է՝ կառուցել երկարատև խաղաղություն այս տարածաշրջանում, և համարում եմ, որ նաև դրա համար կան բավարար հիմքեր այն իմաստով, որ երկու կողմն էլ փաստացի հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի հետ կապված աշխատանքներն այլևս ավարտված են: Այս իմաստով պետք է ասեմ, որ Հայաստանը հետևողականորեն այս աշխատանքն առաջ է տանելու, իրենից կախված ամեն բան անելու է, որպեսզի իրավիճակը շարունակի մնալ կայուն:

Միջազգային հանրության մոտ հստակ ընկալում կա, որ Հայաստանը խիստ կառուցողական է դիրքավորված այս համատեքստում ևս: Հայկական կողմը, ի պատասխան նաև այն հարցին, որ կա նման մտահոգություն, կարծում եմ՝  թե՛ վարչապետի աշխատակազմի, թե՛ հենց վարչապետի մակարդակով արվում են գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարություններ, որոնք միտված են իսկապես բացահայտելու՝ արդյոք որքանով են հավաստի տվյալ տեղեկատվությունները:

Հայկական կողմը իր հստակ կամքն ու պատրաստակամությունն է հայտնում, և միջազգային հանրությունը սա ակնհայտորեն արձանագրում է: Կարծում եմ՝ հանրությունը անհանգստանալու պատճառ չունի: Առավելագույնն արվում է ԱԳՆ-ի և համապատասխան պետական ինստիտուտների մակարդակով»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 6-րդ օրն է՝ ինչ ապատեղեկություն է տարածում ՀՀ-ի կողմից իբր կրակոցների մասին:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Երեք հիմնական առաջնահերթություն՝ իրականացված 101 միջոցառում. քննարկում վարչապետի գլխավորությամբ

Երեք հիմնական առաջնահերթություն՝ իրականացված 101 միջոցառում. քննարկում վարչապետի գլխավորությամբ

Կրճատվել է նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերի թիվը, 300 դպրոց ծրագրով շահագործման է հանձնվել 44 դպրոց, կամավոր ատեստավորման համակարգի շահառու է ուսուցիչների 20 տոկոսը, թվերը ներկայացրել

Ծովինար Վարդանյանն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ֆինանսական ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր

Ծովինար Վարդանյանն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ֆինանսական ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 1-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած