Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև կապերն ու շփումները շատ կարևոր են. Միրզոյան

קשרים ומגעים בין חברות אזרחיות של ארמניה ואזרבייג’ן חשובים מאוד: מירזויאן

Երբ խոսում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին, պետք է հասկանանք, որ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, օրինակ՝ երբ դա վերաբերում է փոխկապակցվածությանը, պետք է հասկանանք, որ խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, բայց այս ամենով հանդերձ, մնում են հարցեր, որ ենթակա են կարգավորման: Այս մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Որպես օրինակ՝ Միրզոյանը բերեց երկու երկրի հասարակությունների, քաղաքացիների միջև կապերը:

«Նաև պետք է ընդունենք, և այս մասին ասել էլ է պետք, որ այդ հաշտեցումը ժամանակ է պահանջելու, այդ հաշտեցման կարիքը կա, բայց հասարակությունների ամբողջական հաշտեցման բացակայությունը նաև օբյեկտիվ է, նաև պայմանավորված է հոգեբանական խոր տրավմայով, որը հասարակություններն ունեն, վերքերով, որոնք դեռ շատ շատ թարմ են, հաղթահարելու խնդիր կա, ժամանակ է պահանջում:

Եվ այս առումով քաղաքացիների միջև կապերը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությունների միջև կապերն ու շփումները շատ կարևոր են: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դրան, նաև Ադրբեջանի ընկալումն է այդպես»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նախարարը հիշեցրեց՝ Հայաստանում շաբաթներ առաջ տեղի ունեցան հանդիպումներ քաղհասարակության ներկայացուցիչների միջև:

«Որքանով տեղեկացված եմ, այս լսարանում ունենք փորձագետներ կամ լրագրողներ Ադրբեջանից, այդպիսի միջոցառումներ պետք է լինեն Ադրբեջանում, պետք է ներկայացուցիչներ լինեն Հայաստանից:

Միայն սա է ճանապարհն այդ երկխոսությունը նաև հասարակությունների միջև զարգացնելու համար»,- ասաց Միրզոյանը՝ ընդգծելով, որ դա ցավոտ գործընթաց է, հեշտ գործընթաց չէ:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47